07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ապրիլին զենքի պակաս չի եղել, տարածքներ չեն հանձնվել…»/տեսանյութ/

«Եկեք երկու բան տարբերակենք, քանի որ բավականին լուրջ ուսումնասիրություններ են արվել ապրիլյան պատերազմի բացթողումների շուրջ: Ապրիլյան պատերազմից  անմիջապես հետո եղան պաշտոնաթողություններ, սակայն պատերազմի որոշակի խնդիրների հետ կապված կոնկրետ  մեղավորներ մատնանշելը չի կարող համապատասխանել իրականությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չպատժվեցին ապրիլյան պատերազմի մեղավորները, ասաց  ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը պնդում […]

Ստարտափների հարկային արտոնությունները`որպես ՏՏ բիզնեսի խթան (Տեսանյութ)

«ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի վերջին: Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կարող են օգտվել հարկային արտոնություններից: Անցած տարվանից հավաստագրի տրամադրման գործառույթն անցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ Միայն 2017թ-ին 281 ստարտափ այդպիսի հավաստագիր է ստացել։ Դրանցից շատերն այսօր ակտիվ գործում են, ընդլայնվում ու իրենց պրոդուկտներն ու […]

Ադրբեջանցիների ախորժակը միշտ էլ բաց է եղել

Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբաև հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ընդհուպ մինչև ՀՀ մայրաքաղաքը գրավելու տենչերով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով այս թեմայի մասին՝ հետազույզ Վովա Վարդանովն ասաց՝  Ալիևը երևանի մասին խոսում է դեռ 2007-ից, այնպես որ՝ նրա կողմից հնչած՝ նմանատիպ  հայտարարություններն, ըստ էության, նորություն չեն: Ըստ Վարդանովի   ոչ թե  Ապրիլյան պատերազմն է  […]

Ապրիլի 4–ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 4–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: ԹԵՄԱ՝ քառօրյա պատերազմից երկու տարի անց. դասեր. հետեւանքներ: Ապրիլի 4–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ ՝ «Մանրածախ առևտրի մենաշնորհացման միտումները ՀՀ-ում» վերջին հետազոտությունների արդյունքները. ռիսկերն ու միտումները:

Հարկավոր է զարկ տալ ռազմարդյունաբերությանը

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ հատկապես Ապրիլյան պատերազմից հետո մենք պիտի հստակ գիտակցենք՝ պետք է հզորանանք․ այլ տարբերակ չկա։ «Ամենակարևոր զինատեսակները՝ գոնե ավտոմատ կամ և նման զինատեսակներ, պետք է ունենանք մեր ռազմարդյունաբերությունում։ Մեր ամեն զինվորի կյանքը կարևոր է: Մեր երեխաների նկատմամբ այդքան անփույթ լինել չէր կարելի, իսկ եթե այդպես է, […]

Անի Ապրահամյանը նշանակվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդը ՀՀ գիտության և կրթության նախարարությունում տեղի ունեցած նիստում միաձայն որոշել է հիմնադրամի տնօրեն նշանակել Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝  առաջարկելով հոգաբարձուների խորհրդի նախագահին վերջինիս հետ կնքել աշխատանքային պայմանագիր։ Խորհրդի նիստին հրավիրված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, […]

«Ապրիլից հետո մերոնք սկսեցին մի քիչ ավելի շատ մտածել»

Հետախույզ Վովա Վարդանովը կարծում է ՝ Ապրիլյան պատերազմը ռազմաքաղաքական ոլորտում կարևոր դերակատարում ստանձնող անձանց ստիպեց մի քաիչ ավելի խորը մտածել այդ ոլորտում առկա խնդիրների մասին։ Այս մասին այսօր հետախույզը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Նա դրական կարծիք ունի ազգ-բանակ, ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի վերաբերյալ։ «Ապրիլից հետո մերոնք սկսեցին մի քիչ ավելի շատ մտածել, քան մինչև ապրիլը: […]

«Եթե այսպես շարունակենք, Սևանա լճի վիճակը շատ վատ է լինելու»

Բնակլիմայական փոփոխություների ազդեցությունը Հայաստանի վրա ակնհայտ է, սակայն ովքեր որ պետք է անհանգստանան այդ մասին, կարծես թե, դրա վերաբերյալ չեն էլ մտածում։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Ինչպես հայտնի է, վերջերս բնապահպանները պնդում են՝ այս տարին չորային է լինելու և հավանական է՝ Սևանից ջրառ լինի, ինչը լճի համար, բնականաբար, […]

«Ապրիլյան պատերազմում մենք առյուծների կորցրինք»

«Ապրիլյան պատերազմում մենք առյուծների կորցրինք։ Բավական է մեկ առ մեկ հիշել այդ քաջերին, որոնք ոտքի կանգնեցին և զոհվեցին հայրենիքի համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Եղիազարյանը հիշեցրեց՝ Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է են դեպքեր, երբ մեր տղաները հետ են գնացել, բայց չանցած ժամեր՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված