07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Պուտինը պատասխանում է Ալիեւին զենքով. Ժամանակ

Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաս­տանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից: Ըստ  աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաս­տանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլեւ նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական եւ վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոգչակւսն արշավ է […]

Սերժ Սարգսյանի հարցը լուծված է. Ժամանակ

Հայաստանի հաջորդ վար­չապետի հարցը, կարծես թե, վերջնականապես լուծված է. համենայնդեպս, ՀՀԿ խմբակցու­թյան գրեթե բոլոր անդամները արդեն հայտարարել են, թե իրենք ուզում են, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը փոխարինի վարչապետականով՝ այդպիսով շարունակելով մնալ պետության ղեկին: Ինքը Սերժ Սարգսյանն էլ դեմ չէ վարչապե­տի պաշտոնը ստանձնելուն, մանավանդ, որ արդեն հիմա պարզ է, որ 2013թ. սեպտեմբերին նա­խաձեռնված սահմանադրական փոփոխությունները […]

ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն Ադրբեջանի ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ապրիլի 2-ին այրված հայտարարությունը։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Բալայանը նշել է. «Հայտարարությունը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. դպրոցի բակում […]

«Երկու տարի առաջ այս գիշերն այսօրվա նման հիշում եմ…». ապրիլյան պատերազմի հերոս

«Երկու տարի առաջ այս գիշերն այսօրվա նման հիշում եմ… Հիշում եմ ինչպես էինք հոգնել, քանի որ հենց այսօր բարձրացանք մարտական դիրքեր, հիշում եմ ոնց էինք ուրախ խոսում ու ծիծաղում։ Չգիտեինք, որ ժամեր հետո սկսվելու է ապրիլյան պատերազմը։ Ամեն բան այնքան հանգիստ էր, ոչ մի ձայն չկար’ դուրս էի գալիս կացարանից տղերքի հետ խոսում, հարցնում ոնց […]

Պայթյունից տուժած երեխայի կյանքին վտանգ է սպառնում. նոր մանրամասներ

«Բուրգեր Քինգ» սննդի սպասարկման կետում եղած դժբախտ պատահարի վիրավորների թիվը 8-ն է: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԻՆ պաշտոնյան հայտնեց, որ տուժածներից մեկը եղել է կենտրոնի մենեջերը, ամենափոքր տուժածը 8-ամյա երեխան է, ում կյանքին վտանգ է սպառնում: Տուժածների մեջ եղել են Ռուսաստանի 3 քաղաքացիներ, 2՝ Իրանի: Ավելի վաղ հայտնել էինք, որ սննդի կետում պայթյուն է […]

«Եթե Սերժ Սարգսյանը գնում է այդ քայլին, մեծ պատասխանատվություն է ստանձնում»

Նախկին մարզպետ, քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ ՀՀԿ-ում դժվար թե դիմակայեն, եթե Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշի դառնալ վարչապետ: Henaran.am-ի հետ զրույցում նա նախ նշեց, որ ի սկզբանե, չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կորոշի, ի վերջո, դառնալ վարչապետ, սակայն նրա վերջին հարցազրույցից դա պարզ դարձավ: «Եթե գնում է այդ քայլին, ուրեմն պիտի գիտակցի, թե ինչքան մեծ […]

Բելգիայում գործող «Նաիրյան» ուսանողական միությունը կդառնա հայապահպանության կռվան

 Բելգիայում գործող «Նաիրյան» ուսանողական միությունն արդեն օրինական, փաստացի գրանցում է ստացել՝ ըստ այդ երկրում գործող օրենքների։ Ուսանողական միությունը թեև վաղուց դե ֆակտո գոյություն ուներ, սակայն այն հիմա պետական գրանցում է ստացել և աշխատանքներ է իրականացնելու նոր թափով ու նոր գաղափարներով։ Ուսանողները, բնականաբար, նշել են այս ուրախալի առիթը․ մարտի 31-ին Բրյուսելում կազմակերպվել էր տոնական երեկո, որին […]

Պայթյուն «Բուրգեր Քինգում»

Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունից նախնական տվյալներով 7 քաղաքացի է տուժել: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ մամուլի ծառայությունից: ԱԻՆ-ից նաեւ տեղեկացրին, որ նախնական տվյալներով պայթյունը գազի բալոնի արտահոսքի պատճառով է եղել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված