09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սահմանին հնարավոր են լայնամասշտաբ սրացումներ.Ալեքսանդր Իսկանդարյան /տեսանյութ/

«Ադրբեջանում ընտրություններ չեն լինում, որովհետև այնտեղ քաղաքական ընդդիմություն գոյություն չունի»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանի խոսքով՝ Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքում գրառում անողները բանտում են: «Ես չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ փոփոխություններ սպասել ԼՂ հարցում, այս խնդիրն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել: […]

Բնակչության 60 տոկոսի եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են․ տնտեսագետ /տնտեսագետ/

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը  կարծում է ՝ Հայաստանի բնակչության 60 տոկոսի եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են:  Այսօր այս մասին տնտեսագետը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Ըստ տնտեսագետի՝ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը 30 տոկոս է կազմում։  «Իսկ   ահա  նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 55 հազար դրամ է  հազմում: Սակայն աղքատության իրական մակարդակը երկու անգամ ավելի […]

«Ծառուկյան» դաշինքն ավելի լուրջ ակցիաների է դիմում. Ս. Բագրատյան

«ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, և օրենքի շրջանակում ցանկացած քաղաքական պայքար ընդունելի է: Որևէ մեկը չի կարող ասել, որ ակցիա չի կարելի անել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից իրականացված ակցիային: Դիտարկմանը, որ ԱԺ նախագահը հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ակցիա […]

«Սերժ Սարգսյանն ընդունակ մարդ է․ եթե ուզի, շատ բան կկարողանա փոխել»

«Մեր ժողովուրդը մի լավ խոսք ունի․  եղունգ ունես՝ գլո՛ւխդ քորիր։ Մեր արվեստագետներն այդ օրին են․  ով եղունգ ունի, իր գլուխն է քորում, ով էլ չունի՝ մնում է անլվա», –  այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ասաց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը:  Բանախոսը նշեց՝ այո՛, հասկանալի է այն փաստը, որ արվեստը ձևավորվում է […]

Հիմարություն է, անպարկեշտ պահվածք. պատգամավորը՝ ակցիայի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի ակցիան անպարկեշտ պահվածք է համարում։ «Հիմարություն է, անպարկեշտ պահվածք։ Ազգային ժողովն ունի իր գործելաոճը և ցանկացած պատգամավոր, որը հարգում է իրեն և իր գործընկերներին, պետք է հետևի այդ գործելաոճին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի […]

«Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և՛ լավ բաներ են եղել, և՛ վատ» /տեսանյութ/

 ԿԲ նախկին ղեկավար  Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և՛ լավ բաներ են եղել, և՛ վատ։ Բանախոսը  Սարգսյանի իշխանության տարիներից  առանձնացրեց երկու   դրական երևույթ։ «Այս քաղաքական տեղաշարժերի պարագայում մարդկանց խումբը, իշխանություն անվանելը մի քիչ շատ կլինի, այդ մարդկանց խումբը կփորձի գուցե մտածել՝ ինչ անել մի քիչ ավելի լավ ապագա […]

Հրդեհ Շղարշիկ գյուղում

Ապրիլի 10-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք:  Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել` 01:44-ին: Այրվել են 4-րդ փողոց 1-ին փակուղում գտնվող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և անասնագոմում կուտակած մոտ 3 տ անասնակեր:

Սա գործընկերային վերաբերմունք չէր. Մանե Թանդիլյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն դուր չի եկել այն հանգամանքը, որ նույն խմբակցության պատգամավորներ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ԱԺ-ում գունավոր ճայթռուկով ակցիա անելն իրենց հետ չեն քննարկել: «Ես շատ ավելի կողջունեի, եթե քննարկված լիներ: Այնուամենայնիվ, երբ դահլիճում քննադատական ու […]

Հայաստանը հաջողություններ է ունեցել գրահրատարակչության ոլորտում

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝  վերջին տարիներին նշանակալի իրադարձություն էր Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելը: Ըստ բանախոսի՝ անցած տասը տարիների ընթացքում որոշակի ձեռքբերումներ ունեցանք Հայաստանի գրահրատարակչական կյանքում։ «Այն վերածվեց համակարգի, և պետք է պահպանենք ներկայիս սանդղակը և փորձենք ավելի բարձր ցուցանիշների ձգտել», –  ասաց բանախոսի։  Ըստ բանախոսի՝   այդ հաջողությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված