09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀԿ գրասենյակի մոտ գունավոր ֆայերներ պայթեցրին /ֆոտո, տեսանյութ/

Քիչ առաջ «Հանուն Հայաստան պետության» շարժման անդամները եւս միացան «Մերժիր Սերժին» շարժման անդամներին։ Նրանք դիմում են նաեւ ոստիկաններին, ասելով՝ դու էլ ես հայ, միացիր։ Այստեղ է նաեւ գունավոր ֆայերներ պայթեցրին, օդն ամբողջությամբ վարդագույն ներկով պատվեց։

«Ժողովրդին միայն Նիկոլ Փաշինյանը կարող է մոբիլիզացնել».քաղտեխնոլոգ/տեսանյութ/

«Ժողովրդին միայն Նիկոլ Փաշինյանը կարող է մոբիլիզացնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանը ընդգծում է, որ բոլոր ըննդիմադիր շարժումների համեմատությամբ Փաշինյանը քաղաքական է: «Դա կերևա ապրիլի 13-ից սկսած, երբ Նիկոլը մտնի հրապարակ» Մանրամասները՝ տեսանյութում:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ՀՀԿ գրասենյակի մոտ են /ֆոտո,տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է գործադիր մարմնի նիստը։ Նշենք նաեւ, որ քիչ առաջ այստեղ ժամանեցին «Մերժիր Սերժին» քաղաքացիական շարժման նախաձեռնության անդամները, ովքեր պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Սակայն նրանք չեն կարողանում շատ մոտենալ շենքին, քանի որ այստեղ են բազմաթիվ ոստիկաններ, ովքեր նրանց թույլ չեն տալիս շատ մոտենալ շենքին։  Նրանք բարձրախոսով […]

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ

Օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։  Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն , Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա:

Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց գործադիր մարմնի նիստը։ Այստեղ են ժամանել գործադիր մարմնի անդամներ, ինչպես նաեւ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։  Նախատեսվում է, որ պիտի քննարկվի իշխանության վարչապետի թեկնածուի հարցը, նիստի մանրամասներին նիստից հետո լրագրողներին կտեղեկացնի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։  Նշենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող մի քանի նախաձեռնություններ պատրաստվում են քայլերթով […]

Կառավարությունում ոռոգման սեզոնի մեկնարկին ու ջրամբարաշինության ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Անդրադառնալով ջրամբարների լցվածության մակարդակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480,5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ […]

Հրդեհ Խարբերդի ամառանոցների տներից մեկում

Ապրիլի 11-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների թիվ 15 փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի թիվ 6 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:41-ին, մարվել՝ ժ.09:55-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ) և մասամբ տան գույքը (մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված