10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Նախկին փոխնախարարը փաստաբանի քննություն հանձնողների թվում է. Հրապարակ

«Մեր տեղեկություններով` օրերս ավարտվել են Փաստաբանական դպրոցի գարնան որակավորման քննությունները: Քննություններին հաջորդում է փաստաբանի որակավորում եւ արտոնագիր ստանալու գործընթացը: Այս տարի փաստաբանի qննություն հանձնողների թվում են արդարադատության նախկին փոխնախարար (2014 թ․ հուլիսից մինչեւ սեպտեմբեր) Արտյոմ Գեղամյանը, նաեւ մի նախկին փաստաբան՝ Նարինե Մկրտչյանը, ում արտոնագիրն ավելի վաղ դադարեցվել էր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեժ ապրիլի շահառուները. Ժամանակ

«Ապրիլը թեժ է ստացվում, և 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կարծես թե վերջնականապես է ներգազրկված քաղաքական դաշտը վե­րադառնում է ակտիվության փուլին, որը սակայն բավակա­նին անորոշ է թե´ իր հեռանկա­րով, թե´ օրակարգով: Խոսքը Եր­կարաժամկետ հեռանկարի և օրակարգի մասին է, որը հայկական ընդդիմադիր քաղաքակա­նության Աքիլլեսյան գարշա­պարն է եղել ու, կարծես թե, շա­րունակում է մնալ այդպիսին: Այլ կերպ […]

Ազգային ժողովում լուրջ քայլեր են ձեռնարկվում.Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքե­նաները: Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մե­քենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվու­թյուն է տվել: Եվ ահա, մեր տեղեկու­թյուններով, ԱԺ մուտք գործող բոլոր […]

Ինչ է խոստացել Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ցանկացել է նախագահի պաշտոնում առաջադրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից՝ մտածելով, որ դա կհանգեցնի իրավիճակի լարման: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ցանկացել է դրանով դժգոհություն առաջացնել «Ծառուկյան» դաշինքի մոտ, որի պահանջով հեռացվեց Տիգրան Սարգսյանը: Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ասել է, որ ինքը ավելի լուրջ առաքելություն […]

Ծառուկյանը 5 միլիոն դոլարի ներդրում կանի. Հրապարակ

   «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, բացի մինչ օրս հայտարարված բիզնես պրոյեկտներից, պատրաստվում է Ջերմուկ քաղաքում առողջարանային խոշոր համալիր կառուցել։ Մոտավորապես այնպիսին, ինչպիսին Խանջյան փողոցում գտնվող շքեղ «Մուլտի Վելնես» սպորտային եւ ժամանցային համալիրն է, որը, հիշեցնենք, բացվեց 2016-ի նոյեմբերին եւ այժմ ծանրաբեռնված աշխատում է։ Ջերմուկում կառուցվելիք առողջապահական համալիրի համար մոտ 5 միլիոն դոլար է ներդնելու Ծառուկյանը։ […]

Ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը

Սերժ Սարգսյանի վարաչապետ դառնալուն դեմ պայքարի դուրս եկած  ընդդիմադիր ցուցարարները գիշերել են  Ֆրանսիայի հրապարակում՝ վրանային ճամբարում։  Չնայած հասարակական կարգը պայքարելու և չաղմկելու մասին Ոստիկանության հայտարարություններին և հորդորներին, իրավապահները գիշերվա ընթացքում որևէ միջոցառում չեն իրականացրել։ Հիշեցնենք՝ ապրիլի 13֊ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց […]

ՀՀԿ-ն փոխեց պլանները, հեռանում է Երեւանից. Ժողովուրդ

«Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, երեկ բավական բազմամարդ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում: Ավելին` երեկվանից նրանք սկսեցին շուրջօրյա հանրահավաքների շարքը՝ նստացույց անելով հենց Ֆրանսիայի հրապարակում՝ փակելով Բաղրամյան-Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցները: Այսօր էլ նրանք պատրաստվում են շրջափակել Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀԿ գլխավոր գրասենյակը՝ տապալելու խորհրդի […]

Ողբերգական դեպք ՌԴ-ում․ Ուֆայի ռեստորանի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս Հայաստանի 5 քաղաքացի է մահացել /տեսանյութ/

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ՌԴ Ուֆա քաղաքում։ «Пристань» ռեստորանային համալիրի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս Հայաստանի 5 քաղաքացի է մահացել, եւս մեկը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Ռուսական զլմ-ների տեղեկություններով՝ աշխատակիցներից մեկը մտել է դիտահոր՝ ջուրը միացնելու, սակայն գազից թունավորվել եւ ուշաթափվել է։ Մյուսները ցանկացել են օգնել նրան, սակայն իրենք էլ ուշաթափվել, ապա՝ մահացել են։ […]

Աղոթեք Քրիստոսին դառնալու համար

Սիրելի բարեկամներ, աշխարհը շատ վտանգավոր ժամանակներ է ապրում: Չար կրքերը բորբոքվել են ու մարդիկ դադարում են բանականելուց: Խնդրում եմ այսօր ջերմեռանդորեն աղոթեք աշխարհի համար, աղոթեք խաղաղության համար, աղոթեք մարդկանց ապաշխարության համար, աղոթեք Քրիստոսին դառնալու համար: Արմեն Հարեյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված