20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը 5 միլիոն դոլարի ներդրում կանի. Հրապարակ

 

 «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, բացի մինչ օրս հայտարարված բիզնես պրոյեկտներից, պատրաստվում է Ջերմուկ քաղաքում առողջարանային խոշոր համալիր կառուցել։ Մոտավորապես այնպիսին, ինչպիսին Խանջյան փողոցում գտնվող շքեղ «Մուլտի Վելնես» սպորտային եւ ժամանցային համալիրն է, որը, հիշեցնենք, բացվեց 2016-ի նոյեմբերին եւ այժմ ծանրաբեռնված աշխատում է։ Ջերմուկում կառուցվելիք առողջապահական համալիրի համար մոտ 5 միլիոն դոլար է ներդնելու Ծառուկյանը։

Մեր տեղեկությունը Ծառուկյանի մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հաստատեց, ասաց, որ այժմ նախագծային ու գեոդեզիական աշխատանքներ են կատարվում։ Այս համալիրը կդառնա Ջերմուկում վաղուցվանից գործող համալիրների մրցակիցը։ Դրանցից ամենաշքեղը եւ թանկը Աշոտ Արսենյանի եւ Սամվել Սարգսյանի համալիրներն են»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ