Ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը

Սերժ Սարգսյանի վարաչապետ դառնալուն դեմ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ցուցարարները գիշերել են Ֆրանսիայի հրապարակում՝ վրանային ճամբարում։
Չնայած հասարակական կարգը պայքարելու և չաղմկելու մասին Ոստիկանության հայտարարություններին և հորդորներին, իրավապահները գիշերվա ընթացքում որևէ միջոցառում չեն իրականացրել։
Հիշեցնենք՝ ապրիլի 13֊ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց ֊ Սայաթ Նովա ֊ Բաղրամյան փողոցների հատման հատվածում:
Լուսանկարը` Azatutyun.am-ի