13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Երկիրը պիտի առաջ տանեն, ոչ թե հետ. Դանիելյան

«Իմ քայլը» շարժման աջակիցներից դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ այս շարժումը չի կարելի համարել աննախադեպ, քանի որ նույնը եղավ նաև 88-ին, երբ մեծաթիվ մարդիկ էին դուրս գալիս փողոց, ու նրանք արդյունքի հասան: «Այս համակարգը չէր կարող երկար շարունակվել, հիշենք՝ ինչքան խնդիրներ ենք մենք մատնանշել այս տարիների ընթացքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Դանիելյանի՝ հաջորդ […]

Ինչպե՞ս պետք է ուղիղ եթերում բանակցեն

Ո՛չ Հանրապետականը , ո՛չ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնեն նախապայմաններ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ նշելով՝ իրենք բաց են ցանկացած քննարկման համար։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ խնդիրների բացառապես երկխոսության, բաց օրակարգով, առանց նախապայմանների քննարկման կողմնակից ենք։ Երբ ասում ենք առանց նախապայմանների, նկատի ունենք որ ո՛չ Հանրապետականը՝ ի […]

Այս գիշեր ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 14 մեքենա. Աշոտ Ահարոնյան

Այս գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոց: Այս մասին Facebook-ի  իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքով, այդ մեքենաների վարորդները երթեւեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ «Բոլոր վարորդների […]

ՀՀ Ազգային ժողովում խորհրդի նիստ է գումարվել

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում […]

Այս ճանապարհը տանում է ոչ թե «ՀՀԿ հեռացիր»-ին, այլ «Պետություն վերացիր»-ին

Քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. ««Սիրո և համերաշության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության: Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն: Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում: Չի կարելի ազդարարել ազատության մասին ու ճնշել մնացածի […]

Դաշնակցությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն […]

Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի

Այսօր՝ ապրիլի 27-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ: Բացի այդ, նշենք` քաղաքացիներն ահազանգ ունենալու դեպքում կարող են զանգահարել ինչպես թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարին, այնպես էլ Շիրակի մարզային ստորաբաժանում (ք․Գյումրի, ՄհերՄկրտչյան 44, բն.46, հեռ․ +374 312 4 19 81): Երևանում և մարզերում հավաքներ նախաձեռնելու […]

Միջադեպ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում․ երկու անձ ձերբակալվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, մի տղամարդ ու մի երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, եկել են ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք ու հայհոյանքներ տվել։ Բաժանմունքի ծառայողները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նրանք շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Այդ ընթացքում տղամարդը դանակով հարվածել է բաժանմունքի օպերլիազորներից մեկի որովայնին։ Ոստիկանության ծառայողին մարմնական վնասվածք հասցնելուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված