ՀՀ դատախազությունն ընթացք է տվել հավաքների լուսաբանման ընթացքում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի մասին ահազանգերին
ՀՀ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ դատախազությունը մշտադիտարկման համապատասխան կառուցակարգերով իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել վերջին օրերին հանրապետությունում ընթացող […]





































