19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արցախն ամենակարևորն է. Հայաստանի ԱԳ նախարար

Մեր ինքնության այս շրջանի պատմության կարեւորագույն սյուներից Արցախն ամենակարեւորն է։ Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ Հարցին, թե ինչ է քննարկվել Բակո Սահակյանի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, […]

Համակարգում նշանակումս ընդունվել է լավ ու ոգևորությամբ. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի տպավորությամբ իր նշանակումը համակարգում ոգևորությամբ է ընդունվել։ «Համակարգում նշանակումս, իմ գնահատմամբ, ընդունվել է լավ ու ոգևորությամբ։ Տպավորություն կար, որ դրսից մարդ պետք է նշանակեին, իսկ ԱԱԾ-ն այն կառույցն է, որը չի ընդունում դրսից մարդ։ Նշանակվեց մարդ, որը վերջին 20 տարին աշխատում է համակարգում», – այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման […]

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել կառավարական առանձնատունը /ուղիղ միացում/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել կառավարական առանձնատունը, որտեղ ընտանիքի հետ այժմ բնակվում է ինքը: Նա հերթով ցույց է տվել սենյակները՝ բացի ննջասենյակներից, եւ առանձնատան բակը: Նա նաեւ ցույց է տվել այն առանձնատունը, որտեղ նախկինում ապրել են Կարեն Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանը հեռվից նաեւ ցույց է տվել Սերժ Սարգսյանի առանձնատունը եւ ասել, որ […]

Հայաստանի արտգործնախարարի և Արցախի Նախագահի հանդիպումը

Մայիսի 18-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Շնորհավորելով նախարար Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Սահակյանն իր անվերապահ աջակցությունը հայտնեց ԱԳՆ ղեկավարին և հաջողություն մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հստակ էր, որ առաջին այցելությունը […]

«Սոված մանուկներ, արդար Հայաստան , արդարության առաջին պտուղները քաղեցինք». ազատամարտիկը չի լռելու

«Սոված մանուկներ, արդար Հայաստան , արդարության առաջին պտուղները քաղեցինք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, քաղբանտարկյալների ազատության համար Շենգավիթի դատարանի մոտ նստացույց հայտարարած ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: Ղազարյանը հայտնեց, որ պայքարը շարունակվում է.«Ցավ եմ ապրում, որ Նիկոլը գիշերը քնած էր ու չտեսավ, թե ինչպես դատարանից տարան հերոս տղերքին:Մինչև հիմա, մարդիկ պահանջում էին միայն խափանման միջոց փոխել, իսկ հիմա […]

Վտանգի պահին հայրենիքը լքած, տաքուկ արտասահմաններում ապաստանած 2 նախկին էջմիածնեցի Գեներալ Մանվելի դեմ են ելել/տեսանյութ/

ԵԿՄ-ն հայտարարում է. «Վտանգի պահին հայրենիքը լքած, տաքուկ արտասահմաններում ապաստանած 2 նախկին էջմիածնեցի այնքան են հոռացել, որ արդեն իրենց իրավունք են վերապահում իրենց բներից թելադրել, թե Հայաստանում ով երբ որտեղ լինի, իրենց իրավունք են վերապահում կարծիքներ հայտնել Երկրապահի եւ ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի մասին: Ասում են՝ պատերազմը չի ավարտվել, ինչո՞ւ Երկրապահն Արցախում չէ: Տո այ […]

Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված եւ այրված

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երեւանում 20-ամյա երիտասարդի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է։ Երիտասարդի դին հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված եւ այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաեւ […]

«Նիկոլ Փաշինյանը եկավ՝ շուռ տալու վտանգավոր գործընթացը»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարևորում է այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առաջին այցը կատարեց Արցախ ու հենց այնտեղ անցկացրեց իր ամենամեծ ասուլիսը՝ միջազգային լրագրողների մասնակցությամբ, որոնցից ոմանք հավանաբար խուսափել են գնալ Ստեփանակերտ: «Այստեղ կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախը որպես լիիրավ կողմ պետք է վերադառնա բանակցային սեղան, որովհետև կոնֆլիկտը կոչվում է ղարաբաղյան, […]

Արման Մկրտումյանը 85 հազար դոլար է հանձնել որպես փոխառություն. Փաստ

«ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի ունեցել է փոխառություններ՝ 185 հազար 795 ամերիկյան դոլարի չափով, ինչի մասին տեղեկանում ենք Մկրտումյանի՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից։ Դրամական միջոցները նախորդ տարի փոքր-ինչ ավելացել են՝ 20 միլիոն դրամից դառնալով 25 միլիոն դրամ։ Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 16 միլիոն 513 հազար և 469 հազար դրամ աշխատավարձերից և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված