19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

«Խաղ պետք է անենք, մինչեւ հասնենք խորհրդարանական ընտրությունների»

Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ երկրում ստեղծված իրավիճակն աննախադեպ է: «ՀՀԿ-ն կարծում է, որ նախորդ ընտրություններին 750 հազար ձայն է իսկապես ստացել, ավելի ճիշտ այդպես էին հայտարարում, սակայն պարզվեց, որ դրանք իրական ձայներ չէին, դժգոհությունը շատ էր: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ խաղ պետք է անենք, մինչեւ հասնենք խորհրդարանական ընտրությունների»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Արա Զոհրաբյանի առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդար դատական ակտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է: Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ  հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայց սա է իրական արդարադատության  համակարգը կայացնելու ճանապարհը: Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են: Հաջորդիվ, կարծում եմ  պետք է վերանայել  դատավորների սոցիալական երաշխիքները:  Դատավորների  անկախությունը  պահանջում է  նաև  տնտեսականանկախություն: Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, լուծել ծանրաբեռնվածության նվազեցման և  դատավորների որակավորման բարձրացման հարցերը: Վստահ եմ, որ անկախ դատական իշխանությունը նպաստելու է ներդրումների ավելացմանը, մարդկանց իրավունքների խախտումների նվազեցմանը և արդարության հաստատմանը: Իսկ դատավորները պետք է հիշեն Ֆրենսիս Բեկոնի (1561-1626) խոսքը՝  իրենց գործն  օրենքը  մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: ՀՀ փաստագբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան  

27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 17:56-ին ՃԿԱԿ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Վ.-ի կողմից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 17:55-ին, Կիեւյան կամրջին հերթապահություն իրականացնելիս, նկատել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու (27-ամյա Տ. Պ.): Հրահանգիչ Ա. Վ.-ին հաջողվել է քաղաքացուն հեռացնել կամրջից: Ժամը 18:31-ին մոտեցել եւ քաղաքացու հետ հոգեբանական զրույց է իրականացրել ՀՀ ԱԻՆ ՓԾ […]

Դավիթ Սանասարյանը նշանակվել է

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ: Նշենք, որ ըստ նոր Սահմանադրական կարգավորումների, սա այն 4 կառույցներից մեկն է, որոնք գտնվում են ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո։ Այս կառույցներն են՝ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը եւ ՀՀ պետական պահպանության ծառայությունը։ Ըստ էության, Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Մայիսի 20-ին կեսօրից հետո, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի […]

Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի միայն մի պարագայում

Շանթ Հարությունյանը համաձայն կլինի ազատ արձակվել միայն արդարացման պարագայում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է  Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։ Նա նշեց, որ որեւէ այլ պարագայում Շանթ Հարությունյանը չի ցանկանում ազատ արձակվել։ Հարությունյանը ինչպես նախորդ, այնպես էլ նոր Կառավարության պայմաններում արդարացում է պահանջում, քանի որ գտնում է, որ ինքը հանցագործություն չի կատարել։ Հիշեցնենք՝ 2013-ի նոյեմբերի 5-ին […]

19-ամյա զինծառայողը հրազենային մահացու վիրավորումն ստացել է ծնոտին. մանրամասներ

ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին / մուտքային/ և գլխի գագաթային /ելքային/ շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ […]

Վստահ լինենք, որ մեր սիրելի Գրետա մայրիկի հոգին կհանգրվանի դրախտում. Գեներալ Մանվել

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում Երկրապահի Մեծ մայրիկ, հայոց Մեծ մայրիկ Գրետա մայրիկի մահվան կապակցությամբ։ Գրետա մայրիկի վախճանը անդառնալի կորուստ է երկրապահական եռասերունդ ընտանիքի համար։ Պատահական չէ, որ մենք հատուկ որոշմամբ նրան մեր Մեծ մայր էինք հռչակել։ Հենց միայն փաստը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված