23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

8 մարզպետ նշանակվեց

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետ: «Այստեղ գործ ունենք քաղաքական պայմանավորվածությունների հետ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ կառավարությունում ընդգրկված բոլոր ուժերն ունեն […]

«Պետք է արագ գործել՝ այո կամ ոչ»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տասն օր առաջ իր հանդիպմանը «ՌԵՆԿՈ» ընկերության ներկայացուցիչների հետ: «Նրանք մտադիր են Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցել, գործընթաց սկսել, և, պայմանավորվածության համաձայն, Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով, ու հիմա մենք ունենք մտահոգություն, թե կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ հանդիպում եղե՞լ է […]

Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո. վարչապետ

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր նիստին անդրադարձավ բարձրավոլտ էլեկտրական ցանցերին: «Հնչել են հայտարարություններ՝ բարձրավոլտ ցանցերի հետ կապված: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության  ներքո, և մենք պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք կառավարման մեթոդի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է […]

Մարզպետի աթոռը ծառայելու է միայն ժողովրդի շահերին. Գարիկ Սարգսյան

 Արարատի մարզում հիմնական խնդիրներն ու մարզի ակտիվությունն էլ գյուղմթերքների հետ է կապված: Այս կարծիքին է Արարատի մարզի ապագա մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա նաև Նոր կյանք գյուղի գյուղապետն էր և լրագրողների հետ զրույցում նշեց, որ դժվարությամբ է թողնում այս պաշտոնը: «Նոր կյանքցին թող այս անգամ էլ որոշի, թե ով պիտի լինի իր ղեկավարը»,-ասաց նա: Գարիկ Սարգսյանը […]

Շարմազանովն՝ Էլթոն Ջոնի այցից

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեմ չէ բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի արվեստին և Հայաստան գալուն, սակայն դեմ է ԼԳԲՏ քարոզին: Այսօր  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ինքը Շարմազանովը՝ Հայաստանում ԼԳԲՏ հանրությանն օգնելու Էլթոն Ջոնի նախաձեռնության մասին խոսելով, նա մեջբերեց Վազգեն Սարգսյանի խոսքերը: «Եթե ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և համոսեքսուալների իրավունքների պաշտպման, ես աղանդավորների […]

Դժբախտաբար, առկա է նաև քաղաքական ճնշում. ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները գնահատում է ռեկտորի քաղաքական գործունեության արդյունք, ոչ թե որպես պրոֆեսիոնալ աշխատանքի քննադատություն: «Արամ Սիմոնյանը պրեսինգի է ենթարկվում որովհետև ՀՀԿ անդամ է, տեղեկացնեմ, որ ՀՀԿ անդամը պատիվ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նա: Ըստ նրա՝ քաղաքական ճնշումներ, ռեպրեսինգ կա: «Դժբախտաբար, առկա է նաև քաղաքական ճնշում»: ԱԱԾ ուսումնասիրությունների մասին […]

Բոլորը պետք է հարգեն անմեղության կանխավարկածը. Շարմազանով

 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալության մասին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը  չի ցանկանում խոսել, ասում է՝  կա անմեղության կանխավարկած, որը պետք է հարգել: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ և Քննչական կոմիտեն է հայտարարություն տարածել, և Մասիսի քաղաքապետարանը՝ ասելով, որ իրավական հիմք չկա ձերբակալության մեջ: Նա նշեց, որ միացել է ստորագրություններին՝ փոխելու քաղաքապետի խափանման […]

Տրամաբանական եմ համարում, որ կառավարության ծրագիրը կընդունվի. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ այն, որ ՀՀԿ-ն քիչ առաջ հայտարարեց, որ այս պահին որևէ արգելք չեն տեսնում արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու, կապված չէ նրա հետ, որ խմբակցությունից պատգամավորներ հեռացան: «Մենք մնում ենք մեր կարծիքին՝ այս պահին շուտափույթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա, չկա նաև Փաշինյանի օրակարգում: Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված