19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո. վարչապետ

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր նիստին անդրադարձավ բարձրավոլտ էլեկտրական ցանցերին: «Հնչել են հայտարարություններ՝ բարձրավոլտ ցանցերի հետ կապված: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության  ներքո, և մենք պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք կառավարման մեթոդի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է մնում, թե հանձնվում է մասնավոր կառավարման»,-ասաց վարչապետը:

Վերջինս նշեց, որ պետք է բացառել, որ մասնվորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչվող որևէ անձնավորություն կամ օֆշորային որևէ անձ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ