23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարդան Հարությունյանը կհարցաքննվի՞

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացնում է՝ առաջիկայում սպասվում են նոր բացահայտումներ: «Աշխատանքներ են իրականացվում, մոտակա օրերս կլուսաբանվեն»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քննությունը ցույց կտա»:

Կառավարությունում շնորհավորեցին վարչապետին՝ տարեդարձի կապակցությամբ

Կառավարության այսօրվա նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց բոլոր երեխաների նրանք պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ապա փոխվարչապետը հիշեցրեց ու շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան կապակցությամբ: Կապառավարության անդամները ծափերով շնորհավորեցին վարչապետին:

Արմեն Սարգսյանի ակնարկը՝ Էլթոն Ջոնի մասով. Հրապարակ

Չորեքշաբթի օրը Էջմիւսծնում Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներեկեղեցական խնդիր­ներին զուգահեռ քննարկվել է նաեւ Հայաստանում առկա վիճակը, բարոյահոգեբանակւսն մթնոլորտը, մտահոգություն են հայտնել Հայ առավելական եկեղեցու հասցեին անհարգալից վերաբերմունքի առիթով: Խոսել են նաեւ էլթոն Ձոնի այցից: Խորհրդի անդասներից մեկը հետաքրքրվել է, թե առաջիկայում Աժ ներկայացվող կրոնական ազա­տությունների օրենքի հետ կապված ինչպիսին է ՀՀ նախագահ Արմեն Աարգսյանի վերաբերմունքը: […]

Թբիլիսի գնացող ավտոբուսի վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ արդյունավետ ու բարեհաջող այց են ունեցել դեպի Թբիլիսի: Բայց միաժամանակ նա նշեց, որ ճանապարհը դեպի Թբիլիսի լավը չէ: «Թբիլիսիում ինձ ասացին, որ վերջերս դեպք է եղել, երբ զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք ու, մոտավորապես մի 30-40 կմ վարելով ավտոբուսը, որոշել են ետ […]

Կառավարության ծրագիրը կքննարկվի արտահերթ նիստում

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Այդ առաջարկով կառավարությունը կդիմի ՀՀ ԱԺ նախագահին: ԱԺ նիստն առաջարկվում է հրավիրել հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ատահերթ նիստը հրավիրվում է կառավարության ծրագրին հավանություն տալու համար:

Կարեն Կարապետյանի կադրերը հեռանում են (տեսանյութ)

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պահանջում է «Ժամանակ» օրաթերթին հերքում տալ իր հոդվածներից մեկի վերաբերյալ, թե ինքը պետական միջոցներից գումարներ է յուրացրել: Այս մասին նա նշեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում՝ լինելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկը, նա պատասխանեց. «Չեմ պատկերացնում, […]

Հակահեղափոխություն. ահազանգ մաքսայինից. Ժամանակ

Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին: Երեկ Բագրատաշենի մաքսակետից մեզ էր զանգահարել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասնակից եւ երեք տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Աբրահամյանը, ով պատմեց, որ օրերս փորձել է իր այգում աճեցրած կեռասը արտահանել Ռուսաստան, եւ իրեն այնքան երկար են կանգնեցրել մաքսակետում ու ամենատարբեր փաստաթղթեր պահանջել, որ […]

Կոռուպցիոն սխեմաներ Հյուսիս-Հարավում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի հորդորով փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածում չինական ընկերության հետ կապված խնդրին: «Խնդիրը բավականին խորն է, որքանով մենք կարողացել ենք հասկանալ: Մեզ առաջարկվող լուծումներից մեկն առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ որևէ համագործակցությունը, բայց ես չեմ կարծում՝ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ, ես կարծում եմ, որոշակի կոռուպցիոն խնդիրներ […]

Սամվել Ալեքսանյանը սպառնացել է՝ ժողովուրդը հունից դուրս կգա. Հրապարակ

Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարության հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը․ Երևանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։ Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ: Նրանք կարծում են, որ ի վերջո ժողովուրդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված