Դժգոհություններ ձվի գնի շուրջ
Խոշոր արտադրողները շուկայում ձուն վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, փոքր ընկերությունները դժգոհում են: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ձվի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին ընկերությունների ղեկավարները նշել են, որ դրա հետեւանքով համեմատաբար փոքր ընկերությունները մեծ վնասներն են կրում՝ կանգնելով շուկայից դուրս մնալու վտանգի առաջ: Գյումրիում գործունեություն իրականացնող «Ձեզ համար» ՍՊԸ տնօրեն […]





































