13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատերազմից հետո առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում. Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել

Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս: Ասել է «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանն՝ անդրադառնալով Արցախի հանրապետության խորհրդարանում պատգամավոր Հայկ Խանումյանի […]

Ո՞վ է նոր կառավարությունում ամենահարուստը. 168 Ժամ

ՀՀ առաջին փոխվարչապեա Արա­րատ Միրզոյանը խիստ համեստ հայ­տարարագիր Է ներկայացրել 2017 թ. համար’ որպես պատգամավոր, իսկ նոր պաշտոնը ստանծնելուց հետո չի ներ­կայացրել: Նա նշել Է միայն աշխատա­վարձ 4.7 մլն դրամ և 297 հազար դրամ ֆինանսական միջոցներ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եկամուտն այս տարվա սկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրը 14 հազար 620 դոլար (այլ եկամուտներ) Էր: Նրա […]

Անաբուռ են տղերքը. Ժամանակ

ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայրական տանը: Նշենք, որ Սարգսյանների այդ տանը որևէ մեկը չի բնակվում, սակայն այն որպես հայրական օջախ պահպանվում է:  Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:     

Ճոխ քեֆ են արել. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ իշխանական նոր էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ հունիսի 29-ին, Հրազդանում մասնակցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան օրը նշելու արարողությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ծննդյան տոնակատարությունը շքեղ է եղել: Հյուրերի թվում եղել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, […]

Պայթյուն գազալցակայանում

Հունիսի 29-ին՝ ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազաբալոնի պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազալցակայանում լիցքավորման ժամանակ «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 4 գազաբալոններից մեկը պայթել է. տուժածներ չկան:

Պայմանագրային զինծառայող է մահացել

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել

Հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել։ Եթե քննադատում են ներկայիս վարչապետին, դառնում են «ժողովրդի թշնամի» և հակապետական քարոզչություն անող։ Եթե երրորդ նախագահի դեմ ինչ-որ բան են անում կամ ասում, միանգամից հայտնվում է ԱԱԾ-ն ու «շատ օրինական ներխուժում տուն» կամ սեփական ֆիրմա և ապօրինի զենքի կամ հարկերից խուսափելու համար ձերբակալում։ Տիգրան Մկրտումյան

Կոչ ենք անում ոստիկանությանը, վերջապես, իրականացնել իրենց գործառույթները

Լիդիան Արմենիա ընկերությունը, որի աշխատանքները ապօրինի և հրահրված գործողությունների հետևանքով արդեն 8-րդ օրն է դադարեցվել են, հայտնում է, որ հունիսի 29-ին, մոտավորապես 12։00-ից Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, Լիդիան Արմենիա ընկերության որոշ աշխատակիցների հետ փակել են Ջերմուկ-Վայք խաչմերուկը՝ պարալիզացնելով հանրապետական նշանակության մայրուղին՝ ի պաշտպանություն իրենց աշխատանքային իրավունքի և հանքի օրինական շահագործման։ Ընկերության ղեկավարությունն արդեն 8 օր […]

Նոր կառավարության համար դա Մանվելի Նազիկից ցածր կարևորության հարց է

Ամուլսարի գործունեությունը նամակով չես դադարեցնի: Ամուլսարին բրիտանական կառավարությունը Արմեն Սարգսյանի նման ամենակարող պահակ է նշանակել, իսկ նոր կառավարության համար դա Մանվելի Նազիկից ցածր կարևորության հարց է:  Այս հարցը պիտի ժողովուրդը որոշի՝ ինչպես որոշեց փակել հանրապետականների բուծման հանքը: Քայլ անե՞նք դեպի Ամուլսար… Դավիթ Ասլանյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված