19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ականազերծման ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է. ռեստորանում՝ խորովածով-բանով են սեմինար անում. Հրապարակ

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, եւ այս ՊՈԱԿ-ը տարվա վերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ է կազմակերպում՝ ավելցուկ փողից ազատվելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենը Վաղինակ Սարգսյանն է: Նշանակվել է այս տարվա ապրիլ-մայիսին: ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2001-ին, խորհրդում մի քանի նախարարության ներկայացուցիչ է՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի: […]

Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել. Հրանուշ Հակոբյան

Սիրելի՛ և քաջարի՛ Արցախահայություն, մեր հայրենակիցներ, սփյուռքի իմ բարեկամներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Մկրտության և Աստվածահայտնության Հրաշափառ տոների առիթով ընդունված է շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել միմյանց, սակայն 120 հազար հայ Արցախում՝ իր Հայրենիքում գոյապայքարի մեջ է և փրկության կարիք ունի: Մեր՝ Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել, […]

Իշխանական վերնախավը ամանորյա քեֆերի մեջ է. Հրապարակ

Մինչ Արցախում մեր հայրենակիցները երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ են, եւ փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, ապրելն Արցախում ամեն օր ավելի է դժվարանում, իսկ հայաստանյան իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։ Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ […]

Փաշինյանի դուստրը խանութից դուրս գալիս նկարում է տղաներին. Այդ օրվանից տղաներին հետապնդում են իրավապահները. պատգամավոր

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ 18-ամյա Վլադիմիր Մանուկյանի վրա հարձակվել են դիմակավորված անձինք, փողոցի մեջտեղում պառկացրել ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնելուց հետո նկարել ու տարել Քրեական ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Փաստորեն՝ «արեգակին» պետք է հեռվից նայես… Օրեր առաջ Երևանի խանութներից մեկում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ […]

Մեծ խառնակչություն թիմակիցների նկատմամբ. Հրապարակ

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, նաեւ՝ ինքնուրույն մարդկանց, սեփական կարծիք ունեցողներին ոչնչացնելու, չեզոքացնելու ձգտումն է առկա։ Սակայն Փաշինյանը որոշ նորամուծություններ էլ է ներդրել։ Պատմում են, որ նա իր մոտ է կանչում իքս կուսակցին եւ ասում, թե իգրեկն իր մասին վատ բաներ է պատմել։ Արդյունքում իքսն ու իգրեկը […]

Աղոթք հայ ժողովրդի համար

Տեր Աստված, խնդրում ենք, տուր հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքիր Քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդի սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը: Բազմողորմ Տեր, գթա ցրված հոտիդ և մի թող տանջվել անմիաբան հոգով:   Տեր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնական եղիր ազգիս` տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, […]

Սպասիր

Երբ խնդրածդ չես ստանում՝ սպասի՛ր: Երբ փնտրածդ չես գտնում՝ սպասի՛ր: Երբ կամեցածդ չի լինում՝ սպասի՛ր: Երբ մարդիկ ոտքի են ելնում քո դեմ կռվելու՝ դու աղոթի՛ր և սպասի՛ր: Վստահությամբ սպասիր, հավատալով, որ Աստված ճիշտ բանը՝ ճիշտ ժամանակին պիտի անի: Սպասելը՝ Աստծուն վստահել է նշանակում: Նա, որ սպասել չգիտի՝ բնավ չպիտի վայելի Աստծո օրհնությունները, քանզի Աստված ոչինչ […]

Դժբախտություններից ծնված գլուխգործոցները

Դժբախտություններից ծնված գլուխգործոցները Եթե մի օր կզգաք, որ ձեր կյանքը գլխիվայր շրջվել է և կցանկանաք հանձնվել…, հիշե՛ք գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Յոհան Սեբաստիան Բախին, ով բազում դժբախտություններից հետո էլ շարունակեց ստեղծագործել: Բախի անձնական կյանքը նման էր իսկական դրամայի. նա 10 տարեկան էր, երբ կորցրեց ծնողներին՝ հանձնվելով ավագ եղբոր խնամատարությանը, ումից էլ ստացել է […]

Բաքուն Երեւանից 8 գյուղ է պահանջում

Հայաստանը պետք է ազատի «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ», այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, այս բնակավայրերում, իբրև թե, դարեր շարունակ ադրբեջանցիներ են ապրել։ Արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, անհրաժեշտ է քայլ առ քայլ շարժվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված