«Այս ծանրագույն ճգնաժամն էլ կանցնենք պատվով»․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մաղթանք է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, 2023թ.-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ ագրեսիաներից ու սադրանքներից բացի, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին նաև փակեց Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ մեզ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև: Տարաբնույթ դժվարություններն ու փորձությունները […]





































