Օգնիր, տկար ենք, Օրհնիր …
Տե՜ր իմ, Տե՜ր Պարգևատու, Անտարակույս վստահություն, Սեր` մթանն օտար, Դո՛ւ, որ թզենին չորացրիր, մի՞թե դաս չէր մեզ համար, որ հասկանայինք, թե մենք էլ մեկական թզենի ենք անպտուղ, սակայն դեռ կենդանի ենք Քո մեծ ողորմության շնորհիվ, որպեսզի մի օր գուցե պտուղ տանք: Ստրկամեծա՛ր թագավոր, Անխափա՛ն ընթացք, Աննահա՛նջ Հրաման. Դո՛ւ, որ չփակեցիր բերանն այն ամբաստանողի և չչորացրիր […]





































