23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես կբաշխվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները

Արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի պատգամավորների թիվը 132 է լինելու, մինչդեռ այսօր այդ թիվը 105 է:

Լուծարված, սակայն դեռեւս գործող Ազգային ժողովում կա 9 մշտական հանձնաժողով, սակայն նոր խորհրդարանում այդ թիվը կարող է փոխվել: Նշենք, որ Սահմանադրության 106-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով: Սա նշանակում է, որ նոր խորհրդարանը կարող է ունենալ 9-ից ավելի կամ պակաս մշտական հանձնաժողովներ: Այդ հարցը որոշվում է հենց Ազգային ժողովի առաջին նիստում:

Իսկ թե Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները որ ուժին բաժին կհասնեն, որոշվում է Դոնթի բանաձեւով՝ հիմնվելով ԱԺ-ում քաղաքական ուժերի ստացած մանդատների թվի վրա:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքն ստացել է 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26 մանդատ իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ: Ըստ այդմ, եթե ելնենք նրանից, որ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը մնալու է 9-ը, ապա «Իմ քայլը» դաշինքին բաժին կհասնի 6 հանձնաժողովի նախագահի պաշտոն, ԲՀԿ-ին՝ 2-ը, իսկ «Լուսավոր Հայաստանին»՝ մեկը:

Եթե ստացվի այնպես, որ ԱԺ հանձնաժողովների թիվը լինի 12, ապա «Իմ քայլը» դաշինքը նախագահ կունենան դրանցից 9-ում: ԲՀԿ-ին բաժին կհասնի երկու հանձնաժողով, իսկ «Լուսավոր Հայաստանին»՝ 1:

Նշենք, որ նույն Դոնթի բանաձեւով հաշվարկվում են նաեւ հանձնաժողովների փոխնախագահների, նաեւ եվրոպական խորհրդարանական կառույցների, օրինակ ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության ղեկավար կազմերը:

Այս պահին դեռեւս հայտնի չէ, թե որ հանձնաժողովները որ ուժին բաժին կհասնեն եւ ովքեր կլինեն դրանց նախագահները: Մամուլում արդեն շրջանառվում է, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կգլխավորի Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1995-1999 թթթ խորհրդարանում: Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը կարող է գլխավորել «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը, ով ժամանակին եղել է պաշտպանության փոխնախարար: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կարող է գլխավորել «Հայկական ժամանակի» տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ