13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ո՞վ է մտցրել ամանորյա արձակուրդների սովորույթը

Մինչեւ 1492 թվականը Ռուսաստանում Նոր տարին, ինչպես հին հռոմեացիների մոտ, մարտի 1-ին էր գալիս։ Հետո այն տեղափոխեցին սեպտեմբեր՝ դա հարմար էր ու տրամաբանական, դու աշխատել ես, բերք հավաքել, տոնելու բան կա եւ կարեւորը՝ տոնելու համար մթերք կա։ Բայց ռուս թագավոր Պետրոս Առաջինը հրաման արձակեց Նոր տարին տոնել հունվարի 1-ին։ Այդ հրամանը բոլորին փոխանցվեց, որ ոչ […]

Այրվող տակառներ՝ փողոցում․ ամանորյա ավանդույթները Շոտլանդիայում

Ամանորի գիշերը Շոտլանդիայի փողոցներում պետք է շատ զգույշ լինել, քանի որ սա տարվա մեջ միակ գիշերն է, երբ փողոցներով այրվող տակառներ են գլորում՝ սա խորհրդանշում է անցնող տարին։ Իսկ շոտլանդական Սթոունհեվեն քաղաքում Նոր տարվա գիշերը մարդիկ փողոցներում քայլում են՝ հսկայական այրվող գնդերը գլխավերեւում պտտելով՝ այն խորհրդանշում է արեւը, որը կմաքրի գալիք տարին։ Եվս մեկ հետաքրքիր […]

Ինչու ենք միմյանց խայթում

Դատապարտելը հիվանդություն է: «Հիվանդանոցում բոլոր մարդիկ հիվանդ են, բայց ոչ ոք չի մեղադրում հարևանին, թե դու հիվանդ ես, որովհետև մարդը տեսնում է, որ ինքն էլ է հիվանդ: Իսկ մենք, թեև ամեն դեպքում հոգով հիվանդ ենք, միմյանց խայթում ենք: Դա նույնն է, թե ինչ-որ մեկի աչքը ցավում է, իսկ նա սկսում է դատել նրան, ում թոքերն […]

Իմանաս ժամանակը` երբ խոսես

Լեզվի զսպվածությունը մարդու իմաստություն է նշանակում:  Իմաստությունը նրանում չէ, որ որպեսզի խոսես, այլ իմանաս ժամանակը` երբ խոսես: Գիտությամբդ մի պարծեցիր, քանզի ոչ ոք ոչինչ չգիտի:  Հույս մի դիր քո զորության վրա և ԱՍՏԾՈ զորությունը զորավիգ կլինի քեզ: Հայր Եսայի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հարգելի՛ ընթերցողներ, Henaran.am–ի աշխատակազմը սրտանց շնորհավորում է բոլորիդ Նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Մաղթում ենք, որ 2019–ը բարեբեր տարի լինի յուրաքանչյուր ընտանիքի համար։ Թող մեր երկրի սահմաններն անառիկ լինեն, զինվորները` անփորձանք։ Թող 2019-ը լինի հաջողակ և արգասաբեր տարի մեր ժողովրդի համար, թող խաղաղությունն ու բարօրությունը ուղեկցեն մեզ, իսկ մեր լրահոսում գերակշռեն ուրախ, դրական լիցքեր հաղորդող […]

Թալանել են Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13 : 00 – ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զալինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոսստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի […]

Ամանորյա զբոսանք. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ Ամանորի գիշերը զբոսնել է Երևանում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքի էջում, որտեղ պատկերված է ընտանիքի անդամների՝ դուստրերի, կնոջ և աներորդու՝ «Իմ քայլը» դաշինքից Հրաչյա Հակոբյանի հետ: «Ամանորյա զբոսանք»,- լուսանկարն այսպես է մակագրել վարչապետի պաշտոնակատարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված