13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը, և այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն. Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2019թ․-ը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի: Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, եւ, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։ Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի […]

Քանի դեռ մարզպետների մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը. Գևորգ Պետրոսյան

Քանի դեռ մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մարզպետների պարգևատրման հարցին: Նա ընդգծեց, որ եթե պատկան մարմինները հայտնաբերեն խախտում, ապա ԲՀԿ-ն չի խորշի այդ խախտման իրավաբանական գնահատականը տալ: «Մենք շահագրգիռ ենք, որ ՀՀ բյուջեով ոչ մի ոչ նպատակային ծախս չկատարվի: Այս […]

Լարված մթնոլորտ՝ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում լարված մթնոլորտ է ստեղծվել, քանի որ մասնակիցները տարբեր կարծիքներով հանդես եկան աշխատակարգի վերաբերյալ: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պնդեց, որ նիստը անցկացվի երկու մասով: Այդ առաջարկը նիստը վարող ԵՊԲՀ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի կողմից չընդունվեց: Այնուհետև որոշ մասնակիցներ հայտարարեցին, որ նիստը պետք է անցկացնել փակ, սակայն դա էլ քվեարկության արդյունքում չընդունվեց: Ներկաներին խիստ […]

Ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորման. Մակունց

Մենք ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորման, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով խորհրդարանական առաջին շաբաթը: «Թիրախավորվում են ոչ թե մարդիկ, այլ՝ խնդիրների բովանդակային կողմը: Ձևավորվում է նաև քաղաքական կառուցողական դիսկուրս», – նշեց նա: Մակունցը կարևորեց այն հանգամանքը, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի 11 հանձնաժողովից 3-ը գլխավորում են ընդդիմության […]

Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:   Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի […]

Հնարավոր են ընդդիմախոսություններ, բանավեճեր, հակառակ պնդումներ. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ն մտադիր է նոր խորհրդարանում հանդես գալ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Լիահույս ենք, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը, ունենալով բացարձակ մեծամասնություն, ականջալուր կլինի ընդդիմադիրների կողմից բարձրացվող հարցերին, և խնդիրները ԱԺ-ում կլուծվեն փոխըմբռնման, փոխհամագործակցության արդյունքում, քանի որ դրանից շահում է ՀՀ ժողովուրդը», – ասաց նա: Գևորգ Պետրոսյանը չունի […]

Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչև ե՞րբ եք մանիպուլյացիա անելու. Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆռյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին: Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը: Հերիք չի՞ աճպարարությամբ […]

Ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են Varks.am-ը

Այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, քաղաքացին ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրր ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։   […]

ՀՀ իշխանությունները Ղարաբաղյան բանակցություններում փորձելու են ժամանակ շահել․ Լուկիանով

«ՌԴ կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ պայմանավորված է մի քանի հանգամանքով»,- այս մասին 168.am զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հունվարի 16-ին Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին։ Հիշեցնենք, որ հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, որ կողմերն ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված