Ի՞նչ կտա հեղափոխական կառավարության ծրագիրը դուխով քաղաքացիներին /տեսանյութ/
Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-13-ը […]
Նիկոլ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունը գործարարությամբ զբաղվելու համար կառավարության կողմից հնարավորությունների ստեղծումն է: Ասված է այնպես, ինչպես Բոնապարտն էր պատվիրել սահմանադրություն գրողներին՝ կարճ և անորոշ: Եկամտահարկի 23% համահարթեցում նախատեսելն այդ հնարավորությունների շրջանակո՞ւմ է: Մի քանի օր առաջ բանանը խանութից 780 դրամով եմ գնել, բանանի մենաշնորհը չվերացա՞վ: Իջևանում միջին խանութի տերը դժգոհում է, որ կողքին գտնվող […]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողներին մանրամասներ է ներկայացրել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության հետ կապված:
«Այս պահին խոսք չի գնում արցախյան հարցում լուծման ինչ-որ տարբերակ գտնելու մասին: Այն ընդամենը փոխվստահության որոշակի մթնոլորտ ստեղծելու, ագրեսիվ հռետորաբանությունը բացառելու և սահմանային լարվածության մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության ծրագրին՝ Տաթև Հայրապետյանը նկատեց. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական […]
Արձագանքելով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը՝ցանկանում ենք ընդգծել հետևյալ կետերը. Պարոն Բաբայանի Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են արձագանքել, և, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, թե ինչու պատասխանն ուղղված էր միայն պարոն Հարությունյանին… Դա թողնում ենք ընթերցողի դատին: Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնապես ընդգրկված չեն բանակցային գործընթացում, իսկ ՀՀ իշխանությունների կողմից դիվանագիտական հարթակներում քննարկված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝«Կազանյան» կամ «Մադրիդյան», եթե ընդունելի լիներ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար, ապա վաղուց այն կենսագործված կլիներ: Ինչ վերաբերում է Ստեփանակերտում տեղի ունեցած «հայտնի» հանդիպումներին, ապա մեկ անգամ ևս շեշտում ենք, որ մեկ հանդիպում տեղի է ունեցել 2016թ. ապրիլին, իսկ երկրորդն ու երրորդը՝ Անվտանգության խորհրդի անդամներիև ապա Արցախյան շարժման ակտիվիստների հետ՝ 2016թ.-ի հուլիսի 16-ին: Նշվածներից երրորդին, ի դեպ, Արայիկ Հարությունյանը չի մասնակցել: Հաշվի առնելով տվյալ հանդիպման մասնակիցների թվարկումները Ս. Բաբայանի կողմից՝ պետք է որ այդ մասին նա տեղեկացված լիներ, և հարց է առաջանում կրկին, թե ինչու նա անտեսել է այդ հանգամանքը: Չենք զլանա հուշել Սամվել Բաբայանի գրասենյակին, որ իրենց կողմից 2016-2017թթ. վերագրվող կազանյան գործընթացը տեղի է ունեցել 2011թ. հունիսին, և դրա մասին բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ ու մամուլի հրապարակումներ կան. պարզապես պետք է փաստերը ստուգել, հետո մերկապարանոց հայտարարություններ անել… Կրկին անդրադառնալով բանակցային գործընթացում քննարկված տարբերակներին՝ ցանկանում ենք նշել, որ 2014թ. ին Արայիկ Հարությունյանը, լինելով Արցախի Հանրապետության վարչապետ, հրապարակավ արտահայտվել է այդ ժամանակահատվածում քննարկվող «Մադրիդյան սկզբունքների» անընդունելի լինելու մասին (տե՛ս «Առցանց հարցուպատասխան ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ #2», 27 հուլիսի, […]
«Նոր Հայաստանի» մասին ամենօրյա հրապարակումները տապալում են հպարտ քաղաքացիների հույսի թռիչքը: Միջոցների խնայողություն հայտարարած կառավարության «գոտիները ձգելու» շրջաբերականը միայն շարքայինների վրա է տարածվում: Եւ մինչ պետական ծառայողները մեկը մյուսի հետեւից աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստանում, հրապարակվում է ՀՀ վարչապետի 2019-ի հունվարի 25-ի N 70 Ա որոշումը, որից տեղեկանում ենք, որ հունվարի 30-ից փետրվարի 1-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնող կառավարական պատվիրակության կազմում ներգրավվել են 30 հոգի`արտգործնախարարը, […]
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին՝ խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների եւ այլ հարցերի շուրջ: 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին: Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից եւ պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի եւ երաժշտության, այնպես էլ, […]
























