Դերասանական բաները պետք է ավարտվի: Մարդիկ հոգնել են մուտիլովկեքից. Գագիկ Ծառուկյան /տեսանյութ/
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը գրում է. «Մի հատ բախտի բերմամբ թե պատահմամբ մարզպետ կա է, որ հանրությանը հայտնի է միայն ամենաանտեղյակ ու համացանցում հայերեն լեզվին չտիրապետող լինելով, նա իրեն իրավունք է վերապահել քննադատել մեր երեկվա միջոցառումը։ Մի քանի խորհուրդ այս նորելուկին։ Ի տարբերություն քո ու քո քաղաքական թիմի՝ Հանրապետականները միշտ երգելու են ու պարելու […]
Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, մասնավորապես նշելով. «Վերջին օրերին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (չնույնականացնել «Սասնա ծռեր» խմբավորման հետ) կողմից կազմակերպված ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, որոշ դեպքերում` ավտոերթի մասնակիցների կողմից երեկոյան ժամերին ավտոմեքենաների ձայնային ազդանշանների […]
Քիչ առաջ զավեշտալի միջադեպ գրանցվեց Ազգային ժողովում: Մտքերի փոխանակման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ գրանցվել է 4 մարդ եւ հայտարարց, թե ձայն տրվում է Մարգարիտա Խանդանյանին, ով ավելի ուշ պարզվեց, որ Սարգիս Խանդանյանն է՝ «Իմ քայլից»: Փոխխոսնակը շատ չանցած շտկեց ինքն իրեն, կատակեց, թե մեծ մարդ է, տեսողության հետ կարող է խնդիր ունենալ:
Խորհրդարանը չհաստատեց 2019 թվականի մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերի երկրորդ բաժինն ընդունելու մասին հարցը: Քվեարկությանը մասնակցել 61 պատգամավոր, բոլորը կողմ քվեարկեցին, սակայն որոշումը չընդունվեց: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նիստերի օրակարգը չհաստատվեց ու ընդմիջում հայտարարեց:
Առողջապահության նախարարության թերթի աղբյուրները հայտնում են, որ վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները․ Ավինյանը կտրականապես դեմ է Թորոսյանի կողմից շրջանառվող հակածխախոտային օրենքի նախագծին և ուզում է շրջանառությունից հանել՝ ուղարկելով լրամշակման: Թորոսյանը նախարարությունում ասել է, որ Ավինյանը հակապետական արարք է թույլ տալիս՝ սպասարկելով ծխախոտ արտադրողների և «նարգիլե բարերի» սեփականատերերի շահը: […]
Ռոբերտ Քոչարյանի փակ հանդիպումն իր համակիրների հետ բավականին կարճ է տեւել։ Ռոբերտ Քոչարյանը կարճ ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորել է Հանրապետության տոնը, ապա շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Նաեւ ասել է, որ իր կյանքում շատ բանի միջով է անցել, բայց բերդով չէր անցել, այդ մի փորձությունն էլ անցավ։ Հատուկ ընդգծել է, որ ինքն այն տարիքում […]
























