Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին

Ադրբեջանցիները Սյունիքում մի բնակչի են առևանգել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։ «Այն, որ տարել են, դա հաստատ է, սակայն կոնկրետ նորություն չունենք, թե ինչ է կատարվում։ Այս պահին միայն տեղեկությունն այն է, որ այդ մարդուն տարել են»,–ասել է Աղաջանյանը։ Փաստինֆոյի» տեղեկություններով՝ մոլորվածը Խնձորեսկի բնակիչ է՝ մոտ 40 տարեկան։ […]