Վերջապես ՄԻՊ պաշտոնի թեկնածու գտան․ «Ժողովուրդ»
ՔՊ-ն երկար փնտրտուքներից հետո վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու գտավ:
«Քաղաքացիական պայմանագիրը» -ը ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որը նաեւ դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է:
Երեկ ՄԻՊ թեկնածուն խորհրդարանում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում է ունեցել:
ՔՊ-ի ու ՄԻՊ թեկնածուի հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներից միայն մի քանիսն են հարցեր ուղղել թեկնածուին, մյուսները լսողի դերում են ընդամենը եղել: Թեկնածուն տրիվիալ ճշմարտություններ է ասել, արագ ամփոփել հանդիպումը:
Հավելենք, որ իշխանական ՄԻՊ թեկնածուն անակնկալ է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավորրների համար: Միայն ֆրակցիայի ղեկավարն ու քարտուղարն են նախապես իմացել այդ մասին, մյուս պատգամավորները հանդիպումից քիչ առաջ են իմացել՝ ով է իրենց ՄԻՊ թեկնածուն, մի մասն էլ ընդհանրապես հանդիպման ժամանակ են «բացահայտել» թեկնածուին: ՔՊ խմբակցության ղեկավարության գաղտնապահությունը, սակայն, չստացված էր, քանի որ ArmLur.am-ը երեկ կեսօրին հրապարակեց, թե ով է ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն, եւ թե ինչպես են նրա գոյությունը գաղտնի պահում հենց իշխանական պատգամավորներից:
ՔՊ-ում կասկածում են, որ մեր ինֆորմացիայի աղբյուրը Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն են»: