Փաշինյանն իր ձախողակ կադրերին կտեղավորի. Ժամանակ
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այս պահին պաշտոնական արձակուրդում է: Ըստ մարզպետի մերձավոր շրջապատի՝ նա արձակուրդից չի վերադառնա մարզպետարան, քանի որ կլինի այն մարզպետների շարքում, որոնք նշանակվելու են այլ աշխատանքի, որը անհամեմատ ավելի պակաս պատասխանատվություն է ենթադրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խոստովանել, որ իր կադրային քաղաքականությունը ձախողվել է, ուստի ձախողված կադրերին ոչ թե հեռացնում է […]





































