Ադրբեջանը երեկ և այսօր առավոտյան կրակ է բացել Արցախում խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտարարել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդագրությունում նշված է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս թեզն առաջ տանելով՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր […]