ԱԱԾ-ն բացահայտել է ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների և կաշառք վերցնելու դեպքեր
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ-ներ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր բացահայտելու մասին։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը «կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, բաց թողնել խցի դռներն ու ազատ տեղաշարժվել, 2019թ․ մայիս-հուլիս ամիսներին, վերջինիս հարազատների միջոցով, որպես խոշոր չափի […]





































