09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բա էն մարդն ի՞նչ եղավ, որ հեծանիվով գործի էր գնում. Վահան Բաբայանը՝ Փաշինյանին

Եթե նախկին իշխանավորները նման բան ասեին, ես պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ սկանդալ էր բարձրացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն՝ անդրադառնալով այսօր վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ մտադիր է վարչապետի ուղղաթիռից օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իր գործունեության համար:

«Բա էն մարդն ի՞նչ եղավ, որ հեծանիվով գործի էր գնում, էն որ մետրոյում սելֆիներ էր անում, առողջ ապրելակերպը, որի համար հեծանիվ էր քշում, «ախրաննիկներն» էլ հետևից էին գնում: Հիմա դա կինո՞ էր, շոո՞ւ էր, ի՞նչ էր: Ստացվում ա, որ «ուղղաթիռը ոչ թե ճոխություն է, այլ փոխադամիջոց», իր բառերն եմ ցիտում: Եթե նախկին իշխանավորները նման բան ասեին, ես պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ սկանդալ էր բարձրացնելու և այսօր նա այդ արտահայտությունն է անում, դա ուղղակի զավեշտալի է», – ասաց Բաբայանը:

Վերջինս նկատեց, որ ժողովուրդը Փաշինյանին ընտրել է, որ վերջինս հեծանիվով գնա գործի, հաշվետու լինի ժողովրդին, քանի որ նրան հասարակությունն այդպիսին էր պատկերացնում:

«Բայց այսoր իր ասածները հաստատում են, որ մենք լրիվ ուրիշ մարդ ունենք մեկ ու կես տարի անց, ուրիշ տեսակի վարչապետ, որը մոռացել է, թե անցյալում ինչ խոստումներով է եկել իշխանության, ինչ մոտեցումներ է ուզել որդեգրել, ինչ է քարոզել իր թիմին»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ