19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ։ «Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները: Ադրբեջանական կողմը հրաժարվել է թույլ տալ Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ […]

Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի․ Պատգամավոր

Իրավական առումով ՀՀ-ի համար Երևանի և Ստեփանակերտի հայկական անձնագիր ունեցող բնակիչները նույն կարգավիճակն ունեն` երկուսի անվտանգության երաշխավորն էլ ՀՀ-ն է, երկուսն էլ գտնվում են ՀՀ հովանու ներքո: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա ընդգծել է․ «Հիմա ամեն անգամ, երբ արցախցիների նկատմամբ իրենց տուն ուղևորվելիս հարձակում է լինում, մենք […]

Երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածը խորհրդարանական ընդդիմության հերթական փորձն էր ապալեգիտիմացնել ժողովրդավարական ճանապարհով ձևավորված Ազգային ժողովը՝ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրելով և հանձնաժողովի նիստին գործուղելով մի շարքային խեղկատակի։ Ընդդիմության ներկայացրած թեկնածուի որպիսության մասին պատկերացում կազմելու համար […]

Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պատճառն ադրբեջանական սադրանքներն են

Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պատճառն ադրբեջանական սադրանքներն են։ «Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից: Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ […]

Նախարարությունը մարտի 29-ից այս կողմ ոչինչ չի ուզում ասել, քանի որ հիվանդների թիվը աճում է և փաստացի նախկինում զրոյացած կարմրուկը նորից գլուխ է բարձրացրել. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. «Ժամանակին տարբեր ժամանցային վայրերում սեղանին առկա աղամանի շուրջ նախարարության տարածած աժիոտաժն ավելի մեծ էր, քան համաճարակային ռիսկեր պարունակող հիվանդության մասին բնակչությանը պատշաճ իրազեկումը։ Մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել։ Հիշեցնեմ, այսօր ապրիլի 5-ն է։ Իսկ […]

ՔՊ-ական պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով․ «Հրապարակ»

«ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ, ըստ մեզ հասած լուրերի, վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների թակարդը։ Պատգամավորը երեկ մեր հարցին ի պատասխան սկզբում «սուխոյ ատկազ» […]

Հիշի՛ր, որ կողքիդ ամենակարող Աստված ունես

Յուրաքանչյուր քրիստոնյա պատերազմի մեջ է չարի դեմ։ Կարևորն այն չէ, սակայն, թե ում դեմ ենք պատերազմի մեջ, այլ թե ու՞մ ունենք մեր կողքին, ո՞վ է մեր ապավենը։ Ամենակարող Աստված Ի՛նքն է մեր կողքին կանգնողը, Ի՛նքն է մեր ապավենը։ Սատանան կարող է, բայց Աստված ամենակարող է։ Ինչու՞ վախենանք չարից, երբ Աստված Իր զորությամբ մեզ հետ է: […]

Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի: Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է: Առհասարակ Ադրբեջանի վերջին 3-4 ամիսների գործողությունները միջազգային ընկալման տեսանկյունից ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ […]

Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները արգելել են քաղաքացիական անձանց մուտքը. Արցախի ՆԳՆ

Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։ Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Վերջիններիս` խաղաղապահները շտապ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված