Տեղեկատվության տրամադրման ժամը անցել է. Գևորգ Գրիգորյան
Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը գրել է․ «Հարգելի Պարետատուն, այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը վստահի Ձեզ և Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությանը, ուստի հորդորում եմ չխախտել ճշտապահությունը և չուշացնել տեղեկատվությունը, քանզի դա հղի է լուրջ հետևանքներով, մասնավորապես ժողովրդի որոշ շերտերի վստահության կորստի և ժողովրդի անհանգստությունից առաջացող խուճապի հետևանքներով: ժողովուրդը սրտատրոփ սպասում է տեղեկատվության թարմեցմանը […]





































