08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն, նա գնում է խմբակային, ծանր հանցագործության. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ, առիթ ունեցել եմ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում։ Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների դեմ […]

Սա եզակի շանս է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի համար ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են. Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ հաշվով ինձ արդեն չի հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից հավաքագրված խումբը։ Նրանք արդեն վաղուց անցել են թույլատրելի բոլոր սահմանները, կազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ։ Ինձ տվյալ իրավիճակում ավելի շատ հետաքրքրում է նախ խորհրդարանական ընդդիմության, ապա […]

Սա իշխանական թիմի մահավճիռն է․ ոչնչացնելու են դատական իշխանությունը․ քաղաքագետ

Դատելով ԱԺ-ում սկսված գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական շահերը սպասարկող իմքայլական պատգամավորներն այսօր գրոհելու և, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու են երկրի դատական իշխանությունը, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Դե խորհրդարանն իրենց ձեռքում է, մտածում են՝ ինչ ցանկանան, կարող են անել։ Շատ լավ։ Բայց ի՞նչ կտա դա ՀՀ իշխանություններին և ի՞նչ կտա դա […]

Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանում տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն։ «Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը… Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն, որն արտահայտվելու է օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության մի հատվածի լիազորությունների ապօրինի դադարեցմամբ:   Գործընթացին լուռ հետևելն առաջացնում է առանձին հանցակազմ» , – գրել է Ամրամ Մակինյանը։ […]

Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին (News.am)

NEWS.am-ը ներկայացնում է Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորա Սարգսյանի համատեղ հոդվածը՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի առնչությամբ: Հոդվածում նշվում է, որ Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև. «Սահմանադրական […]

Ազատություն TV-ն լծվել է Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելու գործին․«Մեդիա պաշտպան»

Մեդիա պաշտպանը» գրում է, որ Ազատություն TV-ն լծվել է Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելու գործին։ «Ազատություն TV-ն ծավալուն՝ 9,5 րոպեանոց ռեպորտաժ, կարելի է ասել, ֆիլմ է պատրաստել, որի նպատակն ակնհայտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելն էր։ Լրագրողը զրուցել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչների հետ, որտեղ 2017թ-ին ԱԺ ընտրություններին մեծամասնությունը ձայն էր տվել Ծառուկյան […]

Չի բացառվում, որ մենք ընդհանրապես ԱԺ արտահերթ նիստին չմասնակցենք. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ն իր դիրքորոշումը արտահայտել է սահմանադրական հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ: Մենք այն ժամանակ խորհրդարանում դեմ ենք քվեարկել, ստացել ենք լեգիտիմ իրավունք՝ ձևավորելու «Ոչ»-ի շտաբը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Չենք ձևավորել այդ շտաբը և քաղաքական ուժերին կոչ ենք արել չձևավորել «Ոչ»-ի շտաբ, և նրանք այդ օրակարգն ընդունել են: Բայց […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 320 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 20 588 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 320-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 9131 մարդ (+129), այս պահին բուժվում է 10 980-ը (+178)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 477 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 360 (+10), այլ պատճառներով՝ 117 (+3): Մեկ օրում մահացել է 13 մարդ:

ՍԴ-ի դեմ հարձակումը կվերածվի պետության զավթման․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Փաշինյանը ևս մեկ կոլեկտիվ հանցագործության է մղում «Իմ քայլին». Հայաստանում խունտա է ձևավորվում ———————————— Փաշինյանին շատ է դուր եկել կորոնավիրուսը։ Համաճարակային պայմաններում նա արտակարգ դրություն է սահմանել, բայց ոչ թե համաճարակի տարածման դեմ արտակարգ քայլերի գնալու, այլ սեփական իշխանությունն ընդլայնելու և մարդկանց իրավունքները սահմանափակելու համար։ Նա մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված