09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծանրագույն իրավիճակին հավելվեց նաև սահմանադրական ճգնաժամը․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ներկայացրել է հակաճգնաժամային ծրագրի իրենց դրույթները։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Հայաստանը հայտնվել է խորագույն և բազմաբնույթ ճգնաժամում, պայմանավորված գործող իշխանությունների ոչ համարժեք և հախուռն գործունեությամբ` երկրի կողմից առերեսվող բազմաթիվ մարտահրավերների ու տասնամյակներով կուտակված խնդիրների համատեքստում։ Մոլեգնող համաճարակի պայմաններում առավել տեսանելի են դարձել առողջապահական, սոցիալ-տնտեսական և […]

«Զավթված է»․ գիշերն ակցիա է տեղի ունեցել ՍԴ մոտ

Հունիսի 26-ի գիշերն ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել օգտատերը Արգիշտի Գեւորգյանը: Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ ՍԴ-ն զավթված է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից. «Գործող իշխանությունները գնացին Սահմանադրական դատարանը սեփականաշնորհելու ուղիով»: Ակցիայի մասնակիցը նշել է, որ գործող իշխանությունները գնացին գնացին ՍԴ-ն սեփականաշնորհելու ուղիով և […]

ՍԴ-ն դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց շատերի դեմքը․ «Հրապարակ»

«Ո՞վ կսպասեր, որ մեր կյանքում որեւէ դերակատարում չունեցող Սահմանադրական դատարանը կդառնա այն լակմուսի թուղթը, որը կբացահայտի շատերի դեմքը։ Եթե, օրինակ, ՍԴ անդամներն ամիսներ առաջ օգտվեին ՍԴ դատավորների «կաշառքի» օրենքից՝ համաձայնեին եւ վաղաժամ թոշակի գնային, իշխանությունը չէր գնա այսպիսի օրինախախտումների, չէր ցուցադրի իր ողջ էությունը, եւ մենք չէինք համոզվի, որ դեմոկրատի ու ժողովրդավարի անվան տակ գործ […]

«Սի­րո և համերաշխու­թյան» հեր­թա­կան դրսև­ո­րու­մը՝ ան­վա­նար­կում­նե­րով ու մատ թափ տա­լով․ «Փաստ»

Ազգային ժողովում կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկմանը ամփոփիչ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գրեթե բառ անգամ չխոսեց կատարողականի մասին: Կես ժամանոց ելույթի ընթացքում Փաշինյանը անընդհատ մատ էր թափ տալիս բառիս ամենաիսկական ու փոխաբերական իմաստով: Երբ իշխանություններին մեղադրում են ատելություն եւ չարություն սերմանելու մեջ, հակադարձում են, թե իրենք «սիրո ու համերաշխության» արժեքներ կրողներ են: Այնինչ, […]

Նոր գրոհ. աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլեւ նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը եւ լռեցնել։ Այս ասպեկտով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ պետական կառույցներում աշխատողները: Բանն այն է, որ իշխանությունները […]

Ուղիղ միացում՝ Սահմանադրական դատարանից

ՀՀ վարչապետի և իշխանական թիմի տեսանկյունից, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ 3 դատավոր պետք է հավաքի իրերը, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ։ Այնինչ, ըստ իրավաբանական համայնքի՝ չի կարող նման բան լինել, քանի դեռ խորհրդարանը չի փոփոխել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը։ Բացի այդ, ՍԴ է մուտք արվել ԱԺ Բարգավաճ […]

Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ այո. Լևոն Յոլյան

Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ ես իր ընկերն եմ, ուրեմն մեծ գոհունակությամբ ասում եմ այո, նայած ընկեր ասելու տակ դուք ինչ եք տեսնում,- այս մասին այսօր` հունիսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին, հետո էլ տեղից արձագանքին, թե արդյո՞ք նա եղել […]

«Ամենավտանգավորը Նիկոլավիրուսնա, այ էդ բացիլը մեր հասարակությունը պառակտում ու քայքայում է ներսից». Կարինե Աճեմյան

ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Կաինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ ես, կորոնավիրուսը չի մեր ամենամեծ պրոբլեմը, Նիկոլ, դա էլ մի օր կհաղթահարենք, չնայած առանց քեզ ավելի արագ ու հեշտ դա կանեինք, ամենավտանգավորը Նիկոլավիրուսնա, այ էդ բացիլը մեր հասարակությունը պառակտում ու քայքայում է ներսից։   Ոնց որ կատաղությունից արդեն մարդկանց բախումների տանելու կոչերդ ավելանում […]

Եթե պատգամավորների 50 տոկոսն էլ վարակված լինեն, Աժ նիստերը պետք է կայանան․ Աղազարյան

Մինչ խորհրդարանը լծված էր սահմանադրական կարգի տապալում համարվող օրինագծի քննարկմամբ, համավարակը իր ճիրաններն է առնում նաև իշխող ուժի տասնյակ պատգամավորների։ Սակայն այս պայմաներում էլ ԱԺ-ն շարունակում է արտահերթ աշխատանքները։ «Իմ քայլի» պատգամավոր  Հովիկ Աղազարյանի խոսքով, պատգամավորի աշխատանքը և հատկապես մասնակցությունը նիստերին, շատ կարևոր է․ «Իմ վրա բերեմ օրինակը․ վերջին ժամանակներս մի թեթև մրսածություն եմ ունեցել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված