10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ սենատորները կոչ են արել դադարեցնել Վաշինգտոնի ռազմական աջակցությունը Բաքվին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ, սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Սենատորները խոր մտահոգություն են հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ուժի կիրառման առնչությամբ՝ շեշտելով, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ, բանակցային գործընթացի փոխարեն ընտրել է բռնության ճանապարհը: Այդ իսկ պատճառով սենատորները կոչ են արել […]

Պատժիչ գործողություններ՝ պատգամավորների նկատմամբ․ «Հրապարակ»

«Նախօրեին «Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել ուշագրավ նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որոնց արդյունքում ԱԺ նախագահը մի շարք իրավունքներ կստանա։ Օրինակ, իրավունք կունենա էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա էթիկայի կանոնները խախտած պատգամավորի նկատմամբ կիրառել կարգապահական միջոցներ՝ հրապարակային նկատողություն, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, ԱԺ նիստերի օրերին […]

«Պարի լուս». ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍ

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արեւելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում եւ վստահորեն իրականացնել հանրապետության օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանություն:

Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին. ներկայացնում է ՊՆ խոսնակը

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ»,-նշել է նա:

«Իսրայելի պառլամենտում և կառավարությունում շատ հարգարժան գործիչներ կան, ովքեր լավ ճանաչում են Հայաստանը». Արտակ Զաքարյան

ՀՀ  Պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իսրայելական քաղաքական գործիչ, կնեսետի պատգամավոր, Իսրայելի նախկին պաշտպանության նախարար, «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հերթական անգամ հանդես է եկել իր պրոադրբեջանական ընդգծված դիրքորոշմամբ: Ադրբեջանական haqqin.az-ին տրված հացրազրույցում վերջինս նշել է, որ Հայաստանն իրականացնում է բռնության էսկալացիա: Իրեն համարելով ղարաբաղյան հակամարտության […]

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող ստիպել մեզ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գնալ միակողմանի և անհիմն զիջումների. Փաշինյան

Ադրբեջանը՝ անտեսելով կորոնավիրուսային համավարակի ֆոնին զինված հակամարտություններին վերջ տալու բազմաթիվ կոչերը, ձեռնարկել է ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ, և Հայաստանի զինված ուժերը չէին կարող չարձագանքել այդ սադրիչ գործողություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ: «Ադրբեջանի կողմից սադրանքները շարունակվում են՝ նպաստելով լարվածության և իրավիճակի անկանխատեսելիության պահպանմանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն […]

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն. Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է», – նշել է նա։

«Այս կռիվը ձեր «հեղափոխության» շարունակությունը չէ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը.   «Մի խարխլեք համերաշխության մթնոլորտը։   Այս կռիվը ձեր «հեղափոխության» շարունակությունը չէ։   Այս կռիվը հայ ժողովրդի գոյության պայքարն է»։

Թուրքիան նորից ցույց է տալիս իր իրական էությունը. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Թուրքիայի Հանրապետության նախագահի որոշումով Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարը (որը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է որպես թանգարան) մզկիթի վերածելու քայլը ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների իրական էությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հակառակ ստանձնած միջազգային պարտավորությունների՝ թուրքական իշխանությունը մի կողմից անտեսում է իր միջազգային պարտավորությունները, մյուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված