28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Մարտակերտ քաղաքում մեքենայի մեջ հայտնաբերվել են անհետ կորած 3 և 6 տարեկան երեխաների դիերը․ մահվան պատճառը բարձր ջերմաստիճանն է

Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաննեում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։ Այդ մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ […]

Այս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Քանի որ եղանակի տեսության վերաբերյալ Բաքվի հեռուստաընկերության հրապարակած նյութը բուռն արձագանք է գտել մեր հանրային տիրույթում, դրան անդրադարձ է արել նաև ՀՀ ԱԳՆ–ն, ասեմ, որ մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու խոսույթը Իլհամ Ալիևը շրջանառության մեջ է դրել անցած տարվա դեկտեմբերի 24–ին: Այդ ելույթում Ալիևը նշել էր, որ Արցախի […]

Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն Փաշինյանն է․ «Հրապարակ»

Նախօրեին Արցախի ՀԿ սեկտորի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ։ Հանդիպումն անցել է շատ թեժ մթնոլորտում, Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան Ռուսաստանն է, որքան Նիկոլ Փաշինյանը, եւ եթե վիճակագրությանը նայեն, ապա կտեսնեն, որ Լաչինի ճանապարհը […]

Հինգ աշխատանքային օրվա հաշվարկով Երեւանում եւ որոշ մարզերում մոտ 15 հազար մարդ է ստորագրել․ «Հրապարակ»

Անցած շաբաթվանից «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքը: Այսօր նախաձեռնողները հանդես են գալու հաշվետվությամբ՝ տեղեկացնելով, թե քանի մարդ է ստորագրել նախաձեռնության շրջանակներում։ Երեկ երեկոյան բոլոր տեղամասերից տվյալներ են հավաքագրել, հաշվարկել: Մեզ հայտնի դարձավ, որ հինգ աշխատանքային օրվա հաշվարկով, Երեւանում եւ որոշ մարզերում մոտ 15 հազար մարդ է ստորագրել: Հիշեցնենք՝ «Հայաքվե» նախաձեռնությունը մտադիր է հանդես գալ […]

Իսկ գիտե՞ք, թե թշնամին քանի մետր է հեռու Ամարասից․ «Փաստ»

Վերջին տարիներին մեր երկիրը պատուհասած զանազան աղետների շարքում կա մի դրվագ, որ առանձնապես տպավորվել է: Քարահունջի (Զորաց քարեր) բազմահազարամյա աստղադիտարանի վարկաբեկումն էր, թե՝ այն ընդամենը ինչ­որ դամբարան է եղել ու՝ վերջ: Այնինչ, լուսահոգի Պարիս Հերունին որքան համոզիչ ու փաստարկված էր ներկայացնում Քարահունջի՝ աստղադիտարանային հենքը: Երևի այդ էր պատճառը, որ լրահոսում անմիջապես ուշադրություն գրավեց Հայաստանի Գիտությունների […]

Թշնամին հրաձգային զենքից ու ականանետից կրակել է Մաճկալաշեն գյուղի դաշտերի ուղղությամբ

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը՝ անբարոյականություն»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Փաշինյանի պնդումներին

Լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քննադատություններին ու մեղադրանքներին՝ ուղղված նախկին իշխանություններին։ «Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյան, ինքն է դառնում չարիք։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այնտեղ զրպարտանքի շատ-շատ մեծ […]

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նրան մեկուսացրել են՝ վախերից ելնելով․ Սերժ Սարգսյան

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, Արմեն Աշոտյանին ուղղակի մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ընդգծեց՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեկուսացրել են ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, գործընթացներից, այլև ներքաղաքական իրավիճակից հեռու պահելու նպատակով։ «Նաև միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու նպատակով։ Շատ ակնհայտ […]

«Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները»․ Սերժ Սարգսյանը տրամաբանական է համարում Վարդան Օսկանյանի առաջարկները

Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ երրորդ նախագահն այս համատեքստում նշեց նաև, որ ինքը լսել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները և գտնում է, որ դրանք տրամաբանական են։ «Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված