21 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Թշնամին Շուշիի շրջանում խախտել է հրադադարը

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ ՊԲ-ն տեղի ունեցածի մասին հաղորդել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

#Տնտեսություն 14 07 2023 Վարչապետի աշխատակազմին անհայտ նպատակով մոտ 400.000 եվրոյին համարժեք դրամ է հատկացվել․ 168․am

168.am-ը գրում է․ Արդեն որերորդ անգամն է, ինչ վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից խոշոր չափի գումարներ վերցնելու հայտ է ներկայացնում, որն էլ մշտապես հաստատվում է կառավարության նիստի ընթացքում։ ՀՀ քաղաքացիներին թափանցիկ աշխատաոճ խոստացած իշխանությունները շատ արագ սովորեցին հասարակությունից իրենց համար ոչ ցանկալի ֆինանսական աճպարարությունները թաքցնելու ձևը։ Անգամ հնարավոր է նրանց օրինակի հիման վրա պարզ ուղեցույց […]

Աշոտյանի «տուլիկում» գերակշռում են գրքերը․ «Հրապարակ»

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 16-ից կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «տուլիկ» ուղարկելու համար բազմաթիվ մարդիկ ու խմբեր են դիմում ՀՀԿ-ին եւ Աշոտյանի մերձավորներին։ Կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենաանհավանական մարդիկ, որոնք բոլորովին այլ քաղաքական դաշտում են գտնվում, պատրաստակամություն են հայտնել՝ ինչով կարող են, աջակցել, զորակցել Աշոտյանին։ Գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկները կալանավորների հարազատներին թույլատրում են շաբաթը […]

Իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում. «Հրապարակ»

«Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ թույլ տալ, որ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնի Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաեւ արտահերթ նստաշրջանի ընթացքում։ ԱԺ կանոնակարգ օրենքում […]

Ինչու է ձերբակալվել Վիտալի Բալասանյանն ու նրա որդին. Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության գլխավո դատախազությունը։ Ըստ դատախազության, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը դիմել է դատախազություն առ այն, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ […]

Թշնամին կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»

Հայաստանի ժուռնալիստների միության և հայաստանյան լրատվամիջոցների նախաձեռնությամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը» արշավը, որով մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի մեր հայրենակիցների: Կոչ ենք անում Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին, մեդիա-անհատներին, միջազգային և հայաստանյան մեդիա-կազմակերպություններին, ազատ լրագրողներին, բլոգերներին միանալ արշավին՝ տարածելով սույն հայտարարությունը, լրատվամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևյալ […]

Լեռնային Ղարաբաղում մանկահասակ երեխաների մահը ադրբեջանական շրջափակման հետևանք է․ Արարատ Միրզոյան

Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության լիակատար պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված