Արցախի ադրբեջանացում չի լինելու, թող Նիկոլն էլ, Միշելն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն. Շարմազանով

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմացից մեկնարկել է ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ի աջակցություն Արցախում այսօր մեկնարկած համաժողովրդական շարժման։ «Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ ՀՀ և ԱՀ քաղաքացիների առջև։ Դեռևս մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագիր, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ […]