Հադրութին հարվածում են հրետանիով. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հադրութին հարվածեցին հրետանիով», – գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հադրութին հարվածեցին հրետանիով», – գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր կարծիքները փոխել բանակցային ֆորմատը՝ ներգրավելով դրանում Թուրքիային հակապետական են եւ դեմ են թե Հայաստանի եւ թե Արցախի պետական շահերին։ Ավելին. պետք է հարց բարձրացնել Թուրքիային հեռացնելու Մինսկի խմբից։ Այ դա կլինի դիվանագիտական հաղթանակ»:
Ըստ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար, տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ «Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը», – տեղեկացնում է մամուլի խոսնակը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆյեսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին հիշեցրեք, որ Հանրապետականը և ամբողջ ընդդիմադիր դաշտը պետության ու բանակի կողքին են, ոչ թե իր անհեթեթ խմբագրականների ու ցնդաբանական գաղափարների: Մենք ասում ենք՝ Թուքիային հեռացրեք ԵԱՀԿ Մինսկի խմբից, դուք ասում եք. բանակցե՞՞՞նք Թուրքիայի հետ: Ընթացող պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով բանակցային ֆորմատ քննարկելու ժամանակը չէ, այն […]
Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ- տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա հայտնում է, որ կա երկու վիրավոր, նախնական տվյալներով, երկուսն էլ՝ Ֆրանսիայի քաղաքացի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հաղորդում է, որ վիրավոր լրագրողներին տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:
«Ադրբեջանցիք չե՞ն ասում՝ Գորիսից ինչ հրթիռով ենք խփում իրենց»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայկական ժամանակ» թերթն այսօր իր խմբագրականում անդրադար4ել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային և բանակցային ֆորմատին։ «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով հրապարակման մեջ թերթը գրել է. «Պատերազմի չորրորդ օրը բացառիկ էր ոչ միայն կիրառած զինատեսակների կրակային հզորությամբ, այլև կրած կորուստներով ու հայկական ուժերի պատժիչ գործողությունների արդյունավետությամբ։ Բավական է նշել միայն, որ օրվա ընթացքում հայկական ուժերը ոչնչացրել […]
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են։ Նախարարությունը նաև հիշեցնում է, որ այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։ Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․ ✅ ծխախոտ ✅ շշալցված ջուր ✅ երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք ✅ խտացրած կաթ ✅ սուրճ ✅ պահածոյացված սնունդ […]
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես գրել է․ «Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական պայքարին։ Հայաստանի և Արցախի ներքին […]
























