Կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի՝ ի աջակցություն Արցախի. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հայտարարությունը
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։ «Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը […]





































