Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Սիրելի ՛ հայրենակիցներ, անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ […]
Ընթանում է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում կա ընդամենը 3 հարց։ Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայքլ Ռ.Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, վճռականորեն դատապարտում […]
Սիրիական ընդդիմադիր պարբերականներում, ինչպիսիք են «Մուրասելոն աշ-Շարկիան» և «Ալ-Ջիսրը», վերջին հինգ օրերի ընթացքում նյութեր են հրապարակվում, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղում թուրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում մեծ կորուստները, տեղեկացնում է Իրավունքը։ Սիրիայի հակակառավարական ռեսուրսները հայտնում են, որ 100-ից ավելի զոհերի դիերն արդեն Թուրքիայի տարածքով ուղարկվել է Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների հյուսիսային շրջաններ: Ըստ առկա տվյալների՝ […]
Ասում են, թե չնայած ժողովուրդը մեկ մարդու նման սնունդ ու դեղորայք է հավաքում բանակի համար, սակայն այս պահին ամենագործուն աջակցությունը համապատասխան հիմնադրամին գումար փոխանցելն է։ Հիմնավորումն այն է, որ մեծ քանակությամբ սննդի կուտակումը պիտանիության առումով նպատակահարմար չէ, իսկ տրամադրվող գումարը տեղին և ժամանակին կօգտագործվի ըստ նպատակահարմարության։ Առանց ասելու էլ բոլորին պարզ է, որ հսկայական միջոցներ […]
Բարի լույս։ Ամուր ենք, ուժեղ և հզոր։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Կեցցե ՛ հայ ժողովրդի հավաքական կամքն ու զորությունը, որի առջև շատ շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը»,-հավելել է նա:
























