Մեր ճակատագիրն է վճռվում։ Զենք վերցրեք եւ եկեք։ Պարգև արք. Մարտիրոսյանի կոչը /տեսանյութ/
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են հրադադարի մասին պայմանավորվածություններին։
Հարցազրույց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ -Պարոն Զատուլին, այսօր (երեկ) պետք է կայանար Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը` հրադադարի հարցով, սակայն առ այս պահը (ժամը 17-ի դրությամբ) պաշտոնական որեւէ հաստատում չկա։ Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ, Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է բանակցել։ -Ես չգիտեմ, երեւի թե ինձ կհավատաք, եթե ասեմ, որ ինձ հետ ո՛չ Ալիեւը, […]
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի […]
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով tasnimnews.com կայքին: «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների հրամանատարն է Քադեր Ռահիմզադեն: Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում ներգրավված են ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր: Զորավարժությունների նպատակը […]
Հաղթանակի աղոթք Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից: Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու […]
Բանկերն իրենք են ընտրելու ում վարկերը ներեն, ում` ոչ Այս պատերազմական օրերին առավել կարևոր է հանրությանը ճիշտ և ամբողջական տեղեկատվություն փոխանցելը: Այսօրվա ԱԺ-ում առաջին ընթերցումով ընդունված վարկերի ներման նախագծի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ինձ բազմաթիվ քաղաքացիներ: Կարծում եմ շատերը կարիք ունեն այս պարզաբանման: Սիրելի հայրենակիցներ, այս նախագծով պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ […]
700-ից ավել կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները», «թուրքին որպես թշնամու կերպար մեր կրթական համակարգից հանողները» լռեն։ Թշնամին հասավ Խուդաֆերին ու դրանից հետո նոր «լրագրողը» հասկացավ, որ վիճակը օրհասական է, ու իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում զոմբիացած զանգվածների հետ գործ ունենալ, այն նույն զանգվածների, ում «լրագրողը» մի քանի տարի միֆերով էր կերակրում։ Թշնամին […]
























