16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։ Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արևմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով ՝ ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։ Ավելին, նիկոլիստները հերքեցին Արևմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։ Բայց այսօր արդեն […]

Ադրբեջանը սրում է իրավիճակը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ ադրբեջանական նախապայմաններով: Սրան զուգահեռ, Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրներ: […]

Ադրբեջանը 1 ժամ, 10 րոպե շարունակ կրակել է Արցախի Ճանկաթաղի ուղղությամբ

Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10-ից ժամը 16։ 20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, Մոսկվան զսպվածության կոչ է անում. Պեսկով

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում, և նույնիսկ աճի միտում ունեն։ Չնայած ամեն ինչին` Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և, իհարկե, երկու […]

Ադրբեջանը մերժել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել Բերձորով ՀՀ տարածքից բեռներ ներմուծել

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է հաստատված պայմանավորվածություններից և, ի պատասխան Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանից ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռի տեղափոխման հարցով Արցախի իշխանությունների համաձայնության, չի թույլատրել Բերձորի միջանցքով ՀՀ տարածքից հումանիտար բեռների տեղափոխումը: Ադրբեջանի իշխանությունների այս պահվածքը ոչ […]

Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է, Sputnik Արմենիա-ն տեղեկացել է Գլխավոր դատախազությունից։ Ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել։

Մեզ խորքային ռիսկ է սպառնում. սեպտեմբերի 18-ին կարող ենք արթնանալ՝ մեզ լրիվ օտար Երևանում. Հովհաննիսյան

Երևանի ընտրություններ. Գարա՞ժ, թե՞ Ամարաս Նոր պատերազմի հավանականության պայմաններում Երևանի ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ը հայ ժողովրդի համար կարող է նշանավորվել նոր ծանր հոգեբանական էջով, որի հեղինակը լինելու է բացառապես հայ հասարակությունը։ Մենք չենք ընտրում գլխավոր «կոմունալշիկ», մենք ընտրում ենք ապագա։ Մինչև ընտրություններ այս միտքը տուն առ տուն պետք է հասցնենք։ Ով ուզում է օգտակար […]

Արցախ ուղարկված ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկյանքով»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ «Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված