Ռուսաստանը շարունակում է աշխատել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը ինչպես Բաքվի, այնպես էլ` Երևանի հետ։ Մենք դա կանենք նաև հետագայում»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուտափույթ բացման անհրաժեշտության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։ […]