28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Ո՞վ է մեղավոր կամ աշխարհի վախճանի մոտ լինելու մասին

-Տեր հայր, այս օրերին շատ են կարծիքները աշխարհի վախճանի մոտ լինելու մասին։ Ինչպիսի՞ն է այս մասին քրիստոնեական մեկնաբանությունը։ -Վերջին շրջանում էլ ավելի են շատացել արհավիրքները, պատերազմներն ու անօրենությունները: Շատերին թվում է՝ աշխարհի վախճանը մոտ է:  Բոլոր ժամանակներում էլ մարդիկ կարծել են, որ աշխարհի վերջը եկել է̀ դատելով տվյալ ժամանակահատվածի աննախադեպ չարիքների մեծությունից: Նույնիսկ Քրիստոսի Համբարձումից […]

«Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են։ Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է […]

«Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին». Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին, նրա հզոր, անկեղծ կերպարը, ․․․և անհնար է չհիշենք նրա լքված արձանը Շուշիում։ Նայելու ենք մեր շուրջը՝ մեր որդիների անթիվ, անհամար, թարմ շիրիմներին, և «ինչու»-ների պատասխանը դեռևս […]

Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել Բոինգ օդանավը.Ճաղարյանը՝ ՔԱԿ-ի պարզաբանման մասին

Ուղիղ 10 օր առաջ` փետրվարի 22-ի գիշերը, ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի՝ առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին, և կատարեցի 3 հարցադրում. ի՞նչ էր սա`առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ […]

Սյունիքում ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը. Տիգրան Աբրահամյան

Սյունիքում հակառակորդը որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Սյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալման մասին դեռ օրեր առաջ էի խոսել։ Կանխատեսելի էր։ ԱԱԾ-ն արդեն հաստատել է, […]

Արմեն Սարգսյանը երբևէ չի լսել մեր երկրի իրապես հեղինակավոր իրավաբաններին. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արմեն Սարգսյանի տարածած հայտարարություններում մշտական դարձած հղումները հեղինակավոր իրավաբաններին ոչ այլ ինչ են, քան հերթական հանցավոր անգործության պարտակման փորձ։   Նախ Արմեն Սարգսյանը երբևէ չի լսել մեր երկրի իրապես հեղինակավոր իրավաբաններին։ Դրա վառ ապացույցը իշխանության մի ճյուղի կողմից մյուսի ամբողջական կլանման հաջողված փորձն է […]

Դուք ուսապարկ եք, ՀՀԿ-ն ուսապարկ չէր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իրականում այս շարքը շարունակելի է։   Դուք դավաճան եք, ՀՀԿ-ն դավաճան չէր։ Դուք անբարոյական եք, ՀՀԿ-ն անբարոյական չէր։   Դուք տգետ եք, ՀՀԿ-ն տգետ չէր։ Դուք գործակալ եք, ՀՀԿ-ն գործակալ չէր։   Դուք անհայրենիք եք, ՀՀԿ-ն անհայրենիք չէր։ Դուք ուսապարկ եք, ՀՀԿ-ն ուսապարկ չէր»։

Գեղարքունիքի և Արմավիրի փոխմարզպետերը ազատվել են պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ հենրիկ Մուրադյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ավելի վաղ հայտնել էին աշխատանքից ազատվելու և Գլխավոր շտաբի հայտարարության ը միանալու մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված