27 Հունիսի, Saturday, 2026
KFC

Ապրիլի 2-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում

Ապրիլի 2-ին՝ ժամը  12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհյուրընկալվեն Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և ասոցիացիայի փոխնախագահ, մարքեթինգի և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը: ԹԵՄԱ՝ թուրքական և ադրբեջանական ապրանքների առկայությունը հայկական շուկայում. ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում թուրքական և ադրբեջանական ապրանքների ներկրմանը. ասղաբաշխական թանկացումներ. ձվի թանկացում. ի՞նչ է կատարվում հայկական շուկայում:

Պուտինը և Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ Կրեմլին հղումով: Կողմերը նշել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն պահպանվում է: Պուտինը և Ալիևը քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ստեղծումը:

Զավեշտ. դրոշի սկանդալից հետո, ՊՆ կայքից հեռացվեց Արտակ Դավթյանի և Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունը

Զավեշտ. դրոշի սկանդալից հետո, ՊՆ կայքից հեռացվեց Արտակ Դավթյանի և Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունը: Ընդ որում, հեռացված հաղորդագրությունն ու լուսանկաներն արդեն իսկ լայնորեն տարածվել են համացանցում ու լրատվական կայքերում: Եվ պարզ չէ, թե ինչ կարիք կար հանդիպման տեքստային մասը հեռացնելու:

Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը ներսից սպառվել է. նրան հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան։

«Նիկոլ Փաշինյանը սիմպտոմ է։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը ներսից սպառվել է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան։ Որքան ուզում ես` արտահերթ ընտրություններ պահանջիր և մասնակցիր` վիճակի չի փոխվի։ Հիվանդությունը չկրկնվելու համար պետք է պայքարել պատճառի հետ։ Իսկ պատճառը` օտարերկրյա գործակալներն են և դրանց քարոզչությունը: Եթե այսպես շարունակվի` գործակալները կքարոզեն […]

Ո՞ր երկրի դրոշն են ՊՆ-ում դրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի դիմաց

Ո՞ր երկրի դրոշն են ՊՆ-ում դրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի դիմաց Հայաստանի Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Արտակ Դավթյանը երեկ ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ ՊՆ կայքում հրապարակված լուսանկարների համաձայան՝ Դավթյանի դիմաց դրված է Հայաստանի դրոշը, իսկ Մուրադովի առջև դրվածն ակնհայտ ՌԴ դրոշը չէ: Փաստորեն փնթիությունն ու տգիտությունը արդեն թափանցել […]

Չէ՞, որ չեն կարող պատերազմում և՛ հաղթած, և՛ պարտված հրամանատարները երկուսն էլ հերոս լինել միևնույն վարչապետի համար. Սամվել Ֆարմանյան

Էդմոն Մարուքյանը հրապարակել է իր գրությունը Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով վերջինիս միջնորդությամբ դիմել ՀՀ նախագահին՝ Կոմանդոսին շնորհելու ՀՀ բարձրագույն՝ ՀՀ Ազգային հերոսի կոչում: Այն, որ Արկադի Տեր-Թադևոսյանի անունը ոսկե տառերով է գրված մեր պատմության մեջ ու այդպես էլ մնալու է հայ ժողովրդի հիշողության մեջ, ակնհայտ է՝ նման կոչում երբևէ նրան շնորհվի, թե ոչ. այդ կոչումը մեր […]

Պետական պաշտոնյաների կանայք ու երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին

Սոցփաթեթի շահառու պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակի կընդլայնվի։ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անմիջական անդամները հնարավորություն կունենան սոցփաթեթի միջոցով այցելել լողավազաններ, մարզասրահներ։ Որոշումը կայացվել է Կառավարության այսօրվա նիստի ընթացքում։ Նախագծի հեղինակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։ Այսպիսով՝ առողջության պահպանման, մարզա-առողջարարական և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված