25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Քննչական կոմիտեում «մասկի շոու» են արել՝ նվաստացնելով բերման ենթարկելով սյունեցիներին /տեսանյութ/

Քննչական կոմիտեում «մասկի շոու» են արել՝ նվաստացնելով բերման ենթարկելով սյունեցիներին Ուժայինները երեկվանից կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգը: Մեղրի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ինքն ու քաղաքապետը ՔԿ-ում նստած սպասում են:

Սյունիքը ոչ միայն մեր պետության անվտանգության դարպասն է, այլեւ՝ մեր ազգային արժանապատվության փարոսը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սյունիքը ոչ միայն մեր պետության անվտանգության դարպասն է, այլեւ՝ մեր ազգային արժանապատվության փարոսը…   Ու այդ փարսը պետք է փոխանցվի Հայաստանի բոլոր համայնքներին, բոլոր գյուղերին ու քաղաքներին․․․Վիրավոր, բզկտված, սպանված, վիրավոր, գերեւարված եւ ծնկած մեր ազգը կրկին ոտքի կկանգնի, պետք է հառնի նորից եւ […]

Թշնամական կողմը կրակում է մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին ապրիլի 22-ին, հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակը։ «Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս […]

Գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին և ևս 8 հոգու

Ապօրինի հրամանի արդյունքում գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։ Հովսեփյանի փաստաբաններին առայժմ որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ են տարել համայնքի ղեկավարի տեղակալին և ևս 8 հոգու։ Անհայտ անձինք գիշերը մտել են բնակարաններ և առանց որևէ բացատրության առևանգել։ Ապօրինի ձեռբակալությունների մասին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։  

«25 տարի առաջ այս օրը հացադուլ էինք անում նախագահականի դիմաց․․․»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «25 տարի առաջ այս օրը հացադուլ էինք անում նախագահականի դիմաց։ Այն ժամանակ ազատագրված Արցախ ունեինք եւ մեր պայքարը սոցիալական բնույթ ուներ»։

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում խեղաթյուրել է Շուռնուխ այցի մասին իրականությունը

Ապրիլի 20-ի կեսգիշերին Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում 5 լուսանկար հրապարակեց ու գրեց․ «Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում և եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»: Չնայած Ալեն Սիմոնյանը գրել էր մի քանի տների ու գյուղամեջի մասին, սակայն հրապարակել էր նույն տան լուսանկարները՝ տարբեր անկյուններից։ Բոլոր լուսանկարներն էլ նույն տան մասին էր։ Տանտիրուհին հարցազրույց է տվել Tert.am-ին  ու […]

Սյունիքում ՌԴ սահմանապահների ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում ՀՀ-ում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում։ Հարմար է՞ հայտնի կենդանու կարգավիճակում հայտնվելը։ ՌԴ սահմանապահ […]

Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինության – դիպվածների՝ կպարտի իր գոյությունը

«Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր. Նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր: Նրա անձնական կյանքը պիտ դառնա Եկեղեցուն ուղեցույց: Նրա մահվան խորհուրդը – հերոսական զոհաբերություն: Նա զոհաբերեց, որովհետև գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես և զոհաբերության: Մի ժողովուրդ, որն ընդունակ […]

Նախընտրական հայհոյանքներ՝ Սյունիքից․ «Ժողովուրդ»

 ««Ժողովուրդ» օրաթերթը իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը երկար ժամանակ ծրագրված էր, եւ այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, պարզապես որոշված չէր, թե կոնկրետ որ օրն է այն լինելու: Իր այցից առաջ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ էր ուղարկել կառավարության ներկայացուցիչներին, տարածքային կառավարման եւ ենթարկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Նրան հանձարարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված