Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել․ Սպուտնիկ Արմենիա

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիա գործակալության հարցին։ Հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում։ Կարապետյանի […]