27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ երկու ուժերից որևէ մեկին». Արշավիր Ղարամյան

«Հարգելի՛ զինակիցներ, սիրելի՛ բարեկամներ

Ինչպես բոլորիս հայտնի է, հունիսի 20-ին ՀՀ-ում անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այդ ընտրապրոցեսը, ցավոք, անխուսափելի անհրաժեշտություն դարձավ այն պահից, երբ ակնառու երևաց Հայաստանի Հանրապետությունը կառավարող խմբի ապիկար ու կապիտուլյանտ էությունը։ Ընդամենը 3 տարում այս խումբը իր առաջնորդով ամբողջ աշխարհի առջև խայտառակեց հինավուրց ազգը, կոտրեց մեր ոգին, մեզ դարձրեց թշնամու հոխորտանքի և օտարների խղճահարության առարկա։

Ըստ այդմ, հարգելիներս, դիմում եմ ձեզ․այս շրջադարձային պահին, նախքան քվեարկության խցիկ մտնելը, մտածե՛ք այն ընտրության մասին, որ կատարելու եք։ Գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիս ու բոլորիս ձայնը որոշիչ է լինելու Հայոց աշխարհի ապագայի համար։ Սա զուտ քաղաքական պրոցես չէ, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ճակատագրական են լինելու Հայոց պետականության համար։

 

Մենք՝ Արցախում, Հայաստանում, կամ Սփյուռքում, պետք է բոլորս անխտիր գիտակցենք, որ Հայրենիքի հզորությունը վերականգնելու, Արցախն ազատագրելու հնարավորությունների, հայի մեջքն ուղղելու համար ենք պայքարում։

Ես համոզված եմ, որ նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» (N24) և «Պատիվ ունեմ» (N6) դաշինքները, ուստի կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ ուժերից որևէ մեկին»։

Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, Գեներալ-լեյտենանտԱրշավիր Ղարամյան

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ