24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուք ինչպե՞ս եք կանգնում ձեր եղբայրներին զոհածի կողքին

Մինչ Շուշիում Էրդողանն Ալիևի հետ գաթա է ուտում, հերթական անգամ ստիպելով մեզ վերապրել պարտության աղետն ու ստորացումը, Փաշինյանը մուրճը ձեռքին արշավում է դեպի Սյունիք։ Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։

Բայց խոսքս ինքնահաստատման անհաջող փորձ անող Փաշինյանին չեմ ուղղում, այլ նրան ուղեկցող 1400 ոստիկաններին, որոնք առավոտից Սյունիքը վերածել են ոստիկականական մարզի։ Այստեղ մասնագիտական պարտականություններից զատ կա նաև բարոյական կողմ։ Դուք ինչպե՞ս եք այսօր կանգնում մի իշխանության կողքին, որը Շուշիում ուղղակիորեն զոհեց ձեր գործընկերներին։ Ձեզ ինչպե՞ս չի անհանգստացնում այն հարցը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր գործընկերներին կենտրոնացրեցին Շուշիի Մշակույթի տանը, որը անհասկանալի պայմաններում և անհասկանալի «նավոդկայով» ռմբակոծվեց Ադրբեջանի կողմից։

Այսօր դուք ուղեկցում եք մի անձի, ով ողջ ողբերգության պատասխանատուն է։ Եվ խնդրում եմ չտաք բազմաչարչար «Բա ի՞նչ անենք» հարցը։

Պատասխանը մեկն է՝ լինել ժողովրդի կողքին, սատարել երկիրը փրկելու նրա ձգտումներին, հունիսի 20-ին հանդես գալ որպես արժանապատիվ քաղաքացի և արժանապատիվ ոստիկան, մերժել ձեր եղբայրների կորստյան պատասխանատուին, թույլ չտալ, որ նա ժողովրդին տանի բախումների, բռնել նրա ձեռքը, աջակից չդառնալ հնարավոր ողբերգության

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ